Արծրուն Հովհաննիսյան․ «Մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում»
Արդբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը։ Այս մասին հոկտեմբերի 18-ին միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացում ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվել են նույն ուղղություններով, ինչ նախկինում են եղել, ընդհանուր առմամբ՝ չկա որևէ ուղղություն, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվել է։
Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը հյուսիսային ուղղությամբ հարձակման փորձ է կատարել, սակայն որևէ նշանակալի հաջողության չհասնելով՝ հետ շպրտվել։ Հարավային ուղղությամբ՝ երկու տարբեր հատվածներում նույնպես Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հարձակողական գործողություններ ծավալել, մեկ ուղղությամբ, ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ՝ փախուստի են դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև մեծաքանակ զինամթերք, իսկ մյուս ուղղությամբ շարունակվել են հարձակողական մարտերը։ Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որը, սակայն, ինչպես բազմիցս նշվել է, էական չէ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում։
Այսօր Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ՝ այդ թվում՝ ԱԹՍ-ներ։ Ժամը 20:30-ի դրությամբ, ըստ Հովհաննիսյանի, խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ-ի տարածքում։ Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, հարավային ուղղությունը նորից շարունակում է թեժ մնալ։
Այսօր տեղեկություններ են տարածվել, որ հակառակորդի ԱԹՍ-ներ են խոցվել Վարդենիս և Գորիս քաղաքներում։ Լրագրողները առցանց հարցեր էին ուղղել՝ փորձելով պարզել տեղեկությունների իսկությունը։ Հովհաննիսյանը միայն կրկնեց, որ ՀՀ տարածքում 2 ԱԹՍ է խոցվել։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը երեկ գրառում էր կատարել, որ հումանիտար զինադադար հայտարարելուց հետո հայկական կողմը պատրաստ է մարդասիրական միջանցք տրամադրել շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին։ Զինադադար, փաստորեն, չի եղել։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել էր, թե նման պայմաններում ի՞նչ լուծում է ստացել շրջափակման մեջ գտնվողների հարցը։ Հովհաննիսյանն ի պատասխան նշեց, որ իրեն հայտնի չէ, թե Վահրամ Պողոսյանը կոնկրետ որ հատվածի մասին է խոսել։
«Քանի որ մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջախաղացում, մի քիչ ծիծաղելի է, բայց այդպիսի իրավիճակներ էլ են լինում։ Հետևաբար, չեմ կարող ասել, թե Վահրամ Պողոսյանը կոնկրետ որ հատվածի մասին էր խոսում` ծուղակ ասելով»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.