Последние новости

Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին Իրանի տարածք ընկնող ռումբերի հետ կապված միջադեպերի մասին հարցին, հայտնում է IRNA-ն:

Նրա խոսքով՝ երկրի անվտանգությունը Իրանի կարմիր գիծն է:

Մամուլի քարտուղարը հավելել է, որ իրանցի զինվորականներն արդեն ուղարկել են անհրաժեշտ նախազգուշացումները:

Իրանը կպատասխանի ցանկացած ագրեսիայի, նույնիսկ ոչ միտումնավորներին, հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ