Последние новости

766 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 65 460

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 766-ով և դարձել 65 460։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 845, կատարվել է 349 871 թեստավորում, առողջացել են վարակվածներից 48 208-ը։ Գրանցվել է մահվան 1 091 (+10) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել` 316, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ