«Կույր մի եղեք, լուռ մի եղեք»
«Կույր մի եղեք, լուռ մի եղեք»։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պահանջում է մոր ձեռքը բռնած արցախցի հինգամյա տղան, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով հարկադրված լքել է հարազատ տունն ու հայրենիքը։
Գրասենյակի դիմաց նա մենակ չէ։ Իր բախտակից ընկերներն են, նրանց մայրերը՝ աշխարհին հիշեցնելով «Մենք կանք»։
Նորածին փոքրիկը՝ իր օրորոցում խաղաղ քնելու փոխարեն, ակցիային մասնակից մոր գրկում է ննջել՝ աշխարհին հիշեցնելով «Լռությունը բռնություն է» և «Ահաբեկչությունն արդեն մեր քթի տակ է»։
Ներկաներն իրենց ձեռքերում ունեն պաստառներ, որոնց վրա անգլերենով կոչեր են ու հորդորներ. «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Կանգնիր, էրդողան», «Վերջ պատերազմին» «Փրկեք մարդկությունը», «Ճանաչեք Արցախը»...
Երեխաները հաճախ բացականչում են «Don’t be blind», «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան»՝ հույս ունենալով աշխարհը կբացի փակած աչքերը, կտեսնի իրականությունը, Ադբեջանի ու Թուրքիայի ագրեսիան, որի հետևանքով իրենց հասակակից երեխաները զոհվեցին ու վիրավորվեցին, որի հետևանքով իրենց տները փլուզվեցին, աղոթատեղին վնասեցին...
«Այստեղ հավաքվել են արցախցի կանայք, որոնք առաջնագծում են թողել իրենց հայրերին, ամուսիններին, եղբայրներին։ Ուրիշ տարբերակ չկա աշխարհին բացատրելու, որ այս պահին Արցախի բոլոր խաղաղ բնակավայրերը, տները, շենքերը հրետակոծվում են։ Հիմա նույնիսկ ապաստարաններում ապրելն ապահով չէ։ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ահաբեկչության իրականացման չորրորդ շաբաթն է, բայց մենք չենք տեսնում որևէ միջոց, խիստ պատիժ միջազգային հանրության կողմից՝ այս մղձավանջը կանգնեցնելու համար։ Մեր միակ պահանջն է կանգնեցել պատերազմն ու բարձրաձայնել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող հանցագործությունների մասին։ Մենք պետք է այնքան աղաղակենք, մինչև աշխարհը բացի իր աչքերը»,- ասում է ակցիայի մասնակից կանանց մեկը՝ Իրինա Սաֆարյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 19:27
Причина нынешней хрупкости безопасности и угрожающей риторики связана с дисбалансом сил в регионе. Мы твердо убеждены, что в регионе Южного Кавказа должен быть установлен баланс сил. Об этом во время международного экспертного форума «Воротан» 19 апреля заявил Чрезвычайный и полномочный посол Ирана в Армении Мехди Собхани.
-
2024-04-19 19:13
Опубликованный азербайджанскими СМИ документ касательно трехсторонней встречи Армения-ЕС-США в Брюсселе 5 апреля не имеет ничего общего с реальностью, заявил спикер Службы внешних связей и политики безопасности ЕС Питер Стано.
-
2024-04-19 19:10
Начавшийся несколько дней назад процесс вывода российских миротворческих войск с оккупированной Азербайджаном территории Арцаха вызывает тревогу 150 000 арцахцев, которые несколько месяцев назад под реальной угрозой геноцида были вынуждены покинуть свою Родину. Об этом говорится в заявлении, распространенном тремя фракциями парламента Арцаха.
-
2024-04-19 19:10
Главы МИД стран G7 на встрече в Италии выступили с заявлением в адрес Армении и Азербайджана с призывом сохранять полную приверженность мирному процессу.