Հայ զինվորի գլխատման փաստը կներկայացվի ՄԻԵԴ
Ադրբեջանցիների կողմից հայ զինվորին գլխատելու փաստը ներկայացվելու է Մարդու իրավունքների միջազգային դատարան։ Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկությունը հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով` Հայաստանը երեկ է դիմել ՄԻԵԴ` արդեն ներկայացված փաստերը նշված փաստով լրացնելու խնդրանքով։
«Այսօր մենք կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներում թարմացում ենք նախապատրաստում ՄԻԵԴ ուղարկելու համար, և այդ փաստը ևս անպայման ներառելու ենք մեր կոմունիկացիայի մեջ»,– պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Եղիշե Կիրակոսյանը։
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Եվրոպական դատարան են ներկայացվել հայաստանցի զինծառայողների, ռազմագերիների, գերիների, ինչպես նաև դիակների նկատմամբ խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի, գլխատումների այլ փաստեր ևս։
«Մենք այս անհանգստացնող դրվագները տեսնելով` որոշում կայացրինք, որ պետք է դիմենք դատարան ու խնդրենք, որպեսզի ընդլայնի կիրառած միջոցի շրջանակները քաղաքացիականից դուրս և տարածի նաև պաշտպանության տակ մտնող այլ անձանց նկատմամբ»,– ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ դրանք Եվրոպական կոնվենցիաների ուղղակի խախտումներ են` պատերազմական հանցագործություններ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.