«Անջատում հանուն փրկության» սկզբունքը ինքնորոշման իրավունքի ամենածայրահեղ եղանակն է
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը ինքնորոշման իրավունքի իրականացման ամենածայրահեղ եղանակն է։ Այսօր հրավիրված ասուլիսում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած միջազգային իրավունքի այդ սկզբունքը, ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Այս թեզը չի ժխտում այն փաստը, որ Արցախի անջատումն Ադրբեջանից վաղուց արդեն տեղի է ունեցել։ Ընդ որում` անջատումը տեղի է ունեցել ԽՍՀՄ–ից, և փաստը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, կարևոր արձանագրում է»,– ասաց Կիրակոսյանը։
Նա նաև արձանագրեց, որ Արցախին Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգն արդեն անվիճելի փաստ է։ Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է գրավել Արցախը։
««Անջատում հանուն փրկության» սկզբունքը կանխում է հետդարձի հնարավորությունն ու արձանագրում, որ հետադարձ ճանապարհ ուղղակի չկա։ Որովհետև չի կարելի պատկերացնել ինքնորոշման իրականացման այլ ձև, քան «Անջատում հանուն փրկության» սկզբունքը։ Եվ այդ իրավունքի փաստումն այս փուլում շատ կարևոր է, որպեսզի շեշտվի այդ հիպոթետիկ միավորման թեզի անընդունելիությունը»,– ասաց Կիրակոսյանը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը շեշտեց, որ այս սկզբունքն է դրված նաև Կոսովոյի ինքնորոշման իրավունքի հիմքում։ Եվ շատ երկրներ ու միջազգային կառույցներ ընդունել են Կոսովոյի այս իրավունքը։
Կիրակոսյանի խոսքով` «Անջատում հանուն փրկության» սկզբունքն ավելի կոնկրետ ձևակերպում է, մինչդեռ ինքորոշման իրավունքն ավելի ընդհանրական է, այն կարող է դիտվել ինչպես որևէ միավորի կազմում ինքնորոշվելու կամ այլ միավորի հետ միավորվելու իրավունքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.