Последние новости

Բողոքի ակցիա անող արցախցիները ժամը 17։00-ին կհանդիպեն Շարփի հետ

Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անող արցախցի կանանց քիչ առաջ միացան նաև հայաստանցիները։ Հազարից ավել մարդիկ Երևանի կենտրոնում իրականացված քայլերթով եկան ՄԱԿ գրասենյակ ու միացան արցախցի կանանց։ Ի դեպ, հայաստանյան շոու–բիզնեսի ներկայացուցիչները, դերասանները նույնպես միացել են նրանց։

Այժմ բոլորով միասին սպասում են, որ ժամը 17։00-ին, ինչպես խոստացել էին քիչ առաջ, հանդիպեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։

Նշենք, որ այսօր առավոտից ՄԱԿ–ի գրասենյակի առջև են հավավքել արցախցի կանայք և երեխաները։ Նրանց խմբից երեքին ընդունեցին ՄԱԿ գրասենյակից։ Կարճ զրույցից հետո պարզ դարձավ, որ այսօր ժամը 17։00-ին կհանդիպեն Շարփի հետ։

Արցախցի Լիանա Ադամյանն ասել էր, որ պահանջելու են` Շարփը գա Արցախ, որպեսզի տեսնի` ինչ է կատարվում, արձանագրի ու ներկայացնի միջազգային հանրությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ