Միլոնով․ Ադրբեջանը և Թուրքիան Ղարաբաղում փորձում են վերստեղծել Օսմանյան կայսրությունը
Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում են արգելված զենք Լեռնային Ղարաբաղի տարածքում: Միաժամանակ, ռազմական անօդաչու թռչող սարքերն արդեն թռչում են Հայաստանի տարածք՝ ռմբակոծելու համար: Այս մասին Հանրային լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է հակամարտության գոտի այցելած ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը:
Խորհրդարանականը պատմել է, որ եթե նույնիսկ նախապես իմանար Ադրբեջանի կողմից անձնական պատժամիջոցների ներդրման մասին, միևնույն է, կգնար հակամարտության գոտի: Նա հակամարտության կողմերից մեկի գործողությունները անվանում է «պատգամավորներին ճնշելու փորձ»:
«Ղարաբաղի տարածքում նրանց նպատակն է ոչնչացնել բոլոր կենդանի էակներին: Ես միանգամայն ճիշտ եմ վարվել և ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար: Նույնիսկ եթե ես իմանայի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, ես նորից կանեի դա առանց երկմտելու: Ես այս բոլոր պատժամիջոցներն ու բողոքի նոտաները համարում եմ զայրացնող, քանի որ սա ռուս պատգամավորների վրա ճնշում գործադրելու անուղղակի փորձ է: Ես շատ լավ հասկանում եմ, թե որտեղ են ծնվում այսպես կոչված փորձագետները, որոնք սիրում են քյաբաբ ծամել ու խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միավորվելու անհրաժեշտության մասին: ԱԹՍ-ներն արդեն թռչում են դեպի մեզ՝ մեր դաշնակից պետություն: Եվ դրանք ոչ թե ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են, այլ թուրքական: Եվ նրանք ռմբակոծում են ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական օբյեկտներ: Ղարաբաղի տարածքում նրանց նպատակը բոլոր կենդանի էակների ոչնչացումն է», - ասել է նա:
Վիտալի Միլոնովի խոսքով՝ ինքն անձամբ համոզված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ թուրք վարձկանների մասնակցության հարցում: Պատգամավորը հորդորել է տեր կանգնել Հայաստանի պաշտպանությանը, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գործողություններն ուղղված են Ռուսաստանի դեմ:
«Նրանք չեն թաքցնում, որ ընդլայնում են Օսմանյան կայսրության գոտին և որևէ վատ բան չեն տեսնում այս պատերազմի մեջ: Հարցս հետևյալն է՝ գրողը տանի, ինչո՞ւ Թուրքիան քիթը մտցրեց Հայաստանի և Ղարաբաղի տարածք: Դա ամենևին նրանց տարածքը չէ: Ստացվում է, որ Թուրքիան իրավունք ունի լինել որտեղ ուզում է: Միևնույն ժամանակ, նրանից ոչ մի մանդատ կամ լիազորություն չի պահանջվում: Եվ ռազմական գործողություններ է իրականացնում այլ երկրի տարածքում: Այդ թվում` խախտելով պաշտոնական Հայաստանի տարածքային սահմանները: Եվ մենք, որպես պարկեշտ պետություն, անընդհատ ստիպված ենք համապատասխանել միջազգային իրավունքի նորմերին: Հարցն այն է, որ ժամանակն է դադարեցնել այս խենթ Օսմանին: Միանգամայն ակնհայտ է, որ այդ դաշինքն ուղղված է բացառապես Ռուսաստանի դեմ: Նրանք չեն թաքցնում, որ ընդլայնում են Օսմանյան կայսրության գոտին և ոչ մի վատ բան չեն տեսնում Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեջ: Հավատում եմ, որ այս դժվար ժամին մենք պետք է աջակցենք Հայաստանին: Քանի որ այժմ շարունակվում է այն, ինչ արեցին Օսմանյան կայսրության խայտառակ նացիստական ղեկավարները մեկ դար առաջ: Եվ հիմա նրանք շարունակում են հայ ժողովրդի ցեղասպանությունը», - ասում է պատգամավորը:
Պատգամավորը նշել է՝ այժմ անհնար է, որ խաղաղ բնակչությունը լինի Ղարաբաղում: Արգելված կասետային ռումբերով անընդհատ հրետակոծումը և ռազմական բախումները տարածաշրջանը դարձնում են անբնակելի: Ես ինքս տեսել եմ կասետային ռումբերի օգտագործում: Միայն դրա համար Թուրքիան պետք է դառնա լքված պետություն: Ուղղակի անհնար է, որ հիմա խաղաղ բնակչությունը լինի Ղարաբաղում: Այդ պատճառով ես գնացի այնտեղ: Որպեսզի չխոսեմ բազմոցին նստած փորձագետի տեսանկյունից, այլ ականատեսի դիրքերից: Ես ինքս անձամբ այցելել եմ շփման գիծ և կրակոցների տակ գտնվող թաղամասեր: Վստահորեն կարող եմ ասել, որ թուրք վարձկանները և նրանց օգնող ադրբեջանական զինված ուժերը վարում են ագրեսիվ, անխնա պատերազմ: Միևնույն ժամանակ, չեն խուսափում արգելված մեթոդներ օգտագործելուց», - եզրափակել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.