Շոմբի Շարփը խոստացել է ակտիվացնել գործադրվող ջանքերը
"Բավական է լռել" ակցիայի մասնակիցներն այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ:
Ակցիայի մասնակից, "Իրավական Եվրոպա Ասոցիացիա" իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն ընդգծել է, որ ակցիայի մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
"Մենք Շոմբի Շարփին խնդրել ենք ավելի ակտիվ գործունեություն ծավալել։ Մենք նրան ենք փոխանցել մեր համաքաղաքացիների նամակները, որտեղ արտահայտված է հասարակության մտահոգությունը Արցախի իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի զինված ուժերը թուրք զինծառայողների և ահաբեկիչների հետ տանդեմում հանդես են գալիս Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Հարվածներ են հասցվում քաղաքացիական ենթակառուցվածքներին և մեր պատմական հուշարձաններին։ Գնդակոծում են լրագրողներին, ովքեր կատարում են իրենց աշխատանքը։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները պետք է այցելեն Արցախ և իրենց աչքերով տեսնեն այն ամենը, ինչ կատարվում է", - ընդգծել է Հակոբյանը։
Իրավապաշտպանը նաև նշել է, որ Շոմբի Շարփը վստահեցրել է, որ իրենք մտահոգված են իրավիճակով և քայլեր են ձեռնարկում այն լուծելու համար: Շարփը վստահեցրել է, որ որոշ ջանքեր այժմ տեսանելի չեն, բայց դա չի նշանակում, որ դրանք չկան։ Հայաստանում ՄԱԿ-ի համակարգողը խոստացել է ակտիվացնել հակամարտության լուծման համար գործադրվող ջանքերը, տեղեկացնում է Արմինֆո-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.