Последние новости

Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են հանդիպել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում ՝ գնալ, հանդիպել, խոսել», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստ է արդյոք ինքը այցելել Մոսկվա՝ ՌԴ միջնորդությամբ հանդիպելու Ալիևին։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցներ են տվել ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությանը:

Լրագրողի հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, և պատրաստ է արդյոք Երևանը զիջումների գնալ հանուն խաղաղության, Փաշինյանը պատասխանել է` Հայաստանը պատրաստ է փոխզիջման, իսկ դրա նախադրյալը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումն է։

«Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջման, մենք միշտ դա ասել ենք։ Մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ փոխզիջման նախադրյալներ կան», - նշել է նա։

Անդրադառնալով զինադադարի հարցին` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերահսկողությունը պետք է իրականացնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ «Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և մեզ համար ակնհայտ է, որ ՄԽ մյուս համանախագահները ևս աջակցում են տարածաշրջանում կայունության վերականգնմանը»,– ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացում երրորդ երկրների մասնակցությանը, Փաշինյանը միանշանակ մերժել է այս մոտեցումը` նշելով, որ կարգավորմանը մասնակից երկրներն արդեն որոշված են։ Ընդ որում, նրա խոսքով, այդ երկրներից ամենաակտիվը Ռուսաստանն է։

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե «Հայաստանը կառուցողական դիրք ընդունի բանակցային պրոցեսում»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ