Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցող սիրիական ահաբեկչական խմբավորումների գրոհայինները սպառնալիք են նաև Ռուսաստանի համար, և այդ պատճառով Մոսկվան «իրավիճակին արձագանքելու համար օրինական իրավունք ու հիմքեր ունի»: ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի զինյալների տեղափոխման մասին հաղորդագրությունները՝ նա համոզմունք է հայտնել, որ այդ տարրերը կթափանցեն Ռուսաստանի Դաշնության տարածք:
Փաշինյանն ընդգծել է, որ այդ հաղորդագրությունների հրապարակումից հետո, արաբական երկրների ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ որոշ խմբավորումներ ոչնչացվել են մարտի դաշտում կամ էլ «ցրվել տարբեր ուղղություններով»: «Ինձ համար ակնհայտ է, որ այդ ոչնչացված խմբերից առանձին անհատներ ներթափանցել են Ռուսաստան, քանի որ նրանք, կարծում եմ, Ռուսաստանին ընդունում են որպես թշնամու, ինչպես Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանին:
Հարցն այն է, թե որքան կշարունակվի այդ գործընթացը: Արդյոք Ռուսաստանը կսպասի, թե երբ են այդ տարրերը ներթափանցելու իր տարածք: Ես չգիտեմ, միգուցե, Ռուսաստանի կառավարությունը կամ հատուկ ծառայությունները քննարկում են, որ այնտեղ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կարելի է հակաահաբեկչական գործողություն իրականացնել»,-ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան «հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավականին հեռու է Ռուսաստանից, քանի որ սիրիացի գրոհայինների և ահաբեկիչների գործողություններն ուղղակի սպառնալիք էին ներկայացնում նրա ազգային անվտանգության համար»: «Իսկ այժմ գրոհայիններն ավելի մոտ են Ռուսաստանի սահմաններին: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է, և ես կարծում եմ՝ Ռուսաստանն ունի օրինական իրավունք և հիմք արձագանքելու այս իրավիճակին»,-հավելել է վարչապետը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.