Последние новости

ՄԱԿ-ում ԱԽ-ի նիստին քննարկվեց կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման ապահովման հարցը

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման ապահովումը։

Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, լրագրողներին է հայտնել ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան` ամփոփելով Ղարաբաղի հարցով ՄԱԿ–ի փակ նիստի արդյունքները։

«Հիմա անհրաժեշտ է ապպահովել կատարումը (կրակի դադարեցման, խմբգր.), սա ամենաօրհասական հարցն է, քանի որ համապատասխան համաձայնություն ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել։ Գլխավոր հարցն է` ինչպես ապահովել այդ համաձայնության կատարման վերահսկողությունը», – նշել է նա։

«Այդ հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Խորհուրդը բավականին միասնական էր իր մոտեցումներում», – նշել է մշտական ներկայացուցիչը։

Նա նաև պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ–ի առաքելության դիտորդներ ուղարկելու համար «կպահանջվեր Անվտանգության Խորհրդի հատուկ մանդատ»։

«Դա արագ գործընթաց չէ», – նշել է դիվանագետը։

«Եղել են տեղեկություններ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես այդ վերահսկողությունը կարող էր իրականացվել», – նշել է Նեբենզյան։

Դիվանագետը չի բացառել, որ դիտորդական առաքելությամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ–ն, ավելին, որ այդ կազմակերպությունը զբաղվում է կարգավորման գործընթացով։

«Ով այնտեղ կլինի, ինչ կարգավիճակով, այդ ամենը դեռ քննարկվում է», – ավելացրել է նա, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ