Последние новости

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅ ՏՂԱՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ Ե՛Վ ԱՐՑԱԽԸ, Ե՛Վ ՀԱՅԱՍՏԱՆԸ, Ե՛Վ ԴԵ ՖԱԿՏՈ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ»

«Այնքան կյանքերը, որ խլեցին ռազմական գործողությունները, պետք է փոխհատուցվեն, և փոխհատուցումը կարող է լինել միայն Արցախի ճանաչումը»,-«ԳԱ»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՔԴՄ կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որի հետ զրուցեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ներկայացրած մոտեցումների, ԱՄՆ-ի, Եվրոպայի դիրքորոշման և տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին:

-ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների մոտեցումները՝ փաստորեն հաստատելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը համանախագահները տեսնում են փուլային տարբերակով։ Այդ մոտեցումն, իհարկե, նոր չէ, բայց բանն այն է, որ հենց ի հակակշիռ այդ մոտեցման ժամանակին ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները։ Դրանք բովանդակում են չափազանց կարևոր դրույթ՝ կապված Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացման մեխանիզմների հետ։ Սակայն համանախագահները, ելնելով Լավրովի խոսքերից, այնուամենայնիվ համարում են, թե փուլային տարբերակը կարող է ելք լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Այդ տարբերակում, կարծում եմ, հաշվի չի առնվում մի էական հանգամանք, այն է՝ ռազմաքաղաքական հաշվեկշռի կարևոր բաղադրիչը շփման գծի աշխարհագրությունն է, և այս ռազմական գործողությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր նշանակություն ունեն այն դիրքերը, որոնք Արցախի Պաշտպանության բանակն իր վերահսկողության տակ է վերցրել 1994 թվականին պատերազմի ավարտի արդյունքներով։ Եվ երբ փորձ է արվում խախտել այդ գիծը, էապես փոխվում է նաև ուժերի հաշվեկշիռը։ Հետևաբար, երբ խոսվում է հինգ շրջանները հանձնելու մասին, ընդ որում Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվում է՝ անվտանգության ինչ-որ երաշխիքներով, դա չի կարող չանհանգստացնել։

Ասենք, խնդիրը միշտ էլ դա է եղել. Արցախի կարգավիճակը հայկական կողմը միշտ դիտարկել է որպես անվտանգության երաշխիք: Եվ այսօր, երբ մենք դիմում ենք բոլոր երկրներին, որպեսզի նրանք հարգեն Արցախի ինքնորոշման իրավունքն ու ճանաչեն նրա անկախությունը, դա նշանակում է, որ ճանաչելով Արցախը՝ դուք հիմնավորում եք իր տարածքում անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Այնպես որ հենց դա պետք է լինի կարգավորման որևէ տարբերակի գերխնդիրը։ Եվ ռազմական գործողություններն ավելի ցայտուն բացահայտեցին այդ գերխնդրի հիմնավորվածությունը։ Արցախի անկախության միջազգային ճանաչումը նրա անվտանգության երաշխիքն է. անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման, որից հետո կարելի է խոսել խաղաղապահ ուժերի կամ, ինչպես ասում են հիմա, ճշտագրման մեխանիզմների մասին, որոնք ենթադրում են Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների իրականացում։ Կարծում եմ, որ մեր դիվանագիտական կորպուսը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչպես նաև վարչապետը պետք է ուղղեն իրենց ողջ հմտությունը Արցախի միջազգային ճանաչման խնդրի լուծման հնարավորությունների ներգրավմանը։ Այնքան կյանքերը, որ խլեցին ռազմական գործողությունները, պետք է գնահատվեն, փոխհատուցվեն, և փոխհատուցումը կարող է լինել միայն Արցախի ճանաչումը։

-Բայց արևմտյան երկրները չեն շտապում պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցող ամենին

-Բոլոր թեզերն այն մասին, թե Արևմուտքը մեր կողքին է, այսօր, ինչպես պարզվեց, ընդամենը խոսքեր, հայտարարություններ են։ Ավելին անել նրանք չեն կարող։ Ուշադրություն դարձրեք Եվրախորհրդարանում Ջոզեֆ Բորելի ելույթի վերջին արտահայտությանը։ Եվրամիության կողմից կոնկրետ քայլի անհրաժեշտության մասին պատգամավորի հարցին նա արձագանքեց հետևյալ կերպ. այն, ինչ դուք նկատի ունեք, մենք ի վիճակի չենք անել, մենք կարող ենք ընդամենը աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հենց դա է, ցավոք, Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի ողջ հնարավորությունն ու կարողությունը։ Պետք չէ նրանցից սպասել ավելին, քան հայտարարություններն ու ճնշումը դիվանագիտական ուղիներով։

Կարծում եմ, որ միակ պետությունը, որը կարող է միանգամայն կոնկրետ և առարկայաբար հանդարտեցնել, զսպել Թուրքիային (իսկ տվյալ դեպքում մենք խոսում ենք Թուրքիայի մասին, քանզի Ալիևն այստեղ ընդամենը կատարող է, Ռուսաստանի դեմ Թուրքիայի քաղաքական գործիք Հարավային Կովկասում), դա ԱՄՆ-ն է։ Սակայն ԱՄՆ-ը հայտարարություններից այնկողմ չգնաց։ Բոլոր այն խոսակցությունները, թե իբր՝ ԱՄՆ-ում ընտրությունները քթի տակ են, հիմա դրանով զբաղվելու ժամանակ չունեն, փուչ պատճառաբանություններ են։ Քանի որ ԱՄՆ-ը այն մեքենան է, որին ոչ մի նախընտրական գործընթաց չի խանգարել կարևորագույն որոշումներ կայացնել։ Համենայն դեպս հստակ ազդանշանել Թուրքիային, որ նա կանգ առնի, ԱՄՆ-ը կարող էր։ Չեն անում, որովհետև եթե այս արկածախնդրության արդյունքում Թուրքիային հաջողվի դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, ապա ԱՄՆ-ը բնավ դեմ չի լինի դրան։ Եվ բացարձակապես նշանակություն չունի՝ ինչ գնով, քանի հայի կյանքի գնով։

Հետևաբար՝ միակ պետությունը, որի անվտանգության շահերը պայմանավորված են տարածաշրջանային զարգացումներով, Ռուսաստանն է։ Եվ չէ՞ որ պատահական չէ, որ հենց Ռուսաստանի հետ Հայաստանը կնքեց ռազմավարական գործընկերության երկարաժամկետ պայմանագիր, որի հիմքում ընկած է պարզ թեզը. Հայաստանի անվտանգությունը հավասարապես Ռուսաստանի անվտանգությունն է հարավային ուղղությամբ։ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, քանի որ մեր անվտանգությունը վտանգող սպառնալիքները նույնն են։ Ահա թե ինչն է պատճառը, որ Ռուսաստանը՝ միակ պետությունը, որը լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մի կողմից փորձում է պահպանել, ես կասեի, շահագրգիռ չեզոքություն և, օգտագործելով թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի նկատմամբ ունեցած լծակները՝ կանխել տարածաշրջանային զարգացումները, մյուս կողմից՝ ոչ մի դեպքում չի հանդուրժի Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում։

- Ուրեմն գուցե պետք էր սկսել Կովկաս ներթափանցած ահաբեկիչների ոչնչացումի՞ց։

-Մարդասիրական հրադադարը ձեռնտու չէ Թուրքիային, որն ակտիվորեն աջակցելով Ադրբեջանին և ռազմական գործողություններ հրահրելով ՝ գրեթե ոչինչ չի կորցնում: Քանի որ փորձում է իր նպատակին հասնել Ադրբեջանի ձեռքերով։ Թուրքիայի համար ռիսկերը հավասարեցված են զրոյի։ Ուրեմն ինչո՞ւ պիտի թույլ տա դադարեցնել ռազմական գործողությունները։ Մանավանդ որ դեռ չի հասել իր նպատակին. այն է՝ որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ գոնե ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները վարեն իր հետ։ Դա պետք է աներ Ռուսաստանը, ինչը կնշանակեր, որ նա ընդունել է Թուրքիայի արդյունավետ մասնակցությունը, ազդեցությունը, ներկայությունը Հարավային Կովկասում։ Ահա թե ինչի է ձգտում Թուրքիան, և նրան բացարձակապես չի հետաքրքրում, թե քանի մարդ է մահանում Արցախում ռազմական գործողությունների ընթացքում։ Ադրբեջանն այլևս քաղաքական որոշումներն ինքնուրույն կայացնող սուբյեկտ չէ։ Ադրբեջանը դե ֆակտո վերածվել է Թուրքիայի արևելյան վիլայեթներից մեկի։

Այսօր մեր զինծառայողները, կամավորականները, ազատամարտիկները պաշտպանում են և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ դե ֆակտո Ռուսաստանի շահերը հարավային ուղղությամբ։ Կարծում եմ, Ռուսաստանում դա հասկանում են։ Իրականում Թուրքիան մարտահրավեր է նետել Ռուսաստանին։ Կընդունի արդյոք Ռուսաստանն այդ մարտահրավերը, թե ոչ, հարցական է։ Թուրքիան անչափ ցանկանում է դա, մինչդեռ Ռուսաստանը խոհեմ ու հեռատեսորեն զգուշանում է դրանից։ Քանի որ Հարավային Կովկասում Թուրքիայի հետ հակամարտության մեջ մտնելը նշանակում է այստեղ հրավիրել Թուրքիային։ Դա ակնհայտ է։

Պատահական չէ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն Ղարաբաղյան պատերազմի խնդիրն իր թուրք գործընկերոջ հետ քննարկում է Սիրիայում, Իրաքում և այլ տարածաշրջաններում իրենց հարաբերությունների համատեքստում։ Կարծում եմ, որ Ռուսաստանը Թուրքիային հասկացնում է, որ կփորձի սեղմել վերջինիս ցավոտ տեղին։ Կովկասից դուրս։ Այնտեղ, որտեղ Թուրքիան ոչ պակաս շահագրգռված է ունենալ իր դիրքերը։ Կարծում եմ, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի ռազմական գործողությունների աշխարհագրությունը չընդարձակվի, ինչը բխում է նաև մեր շահերից։ Առաջիկա երկու օրերին կընդունվեն շատ լուրջ որոշումներ։ Ռուսաստանը, անկասկած, պարտավոր է։ Հուսով եմ, որ նա կդրսևորի և՛ աշխարհաքաղաքական, և՛ ռազմատնտեսական ակտիվություն։

Երեկ մենք ականատես եղանք Ադրբեջանի լկտի, ցինիկ հարձակմանը Հայաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Ընդ որում Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե դա կանխարգելիչ հարված էր։ Սա պատերազմական գործողություն է Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի դեմ, չենք խոսում արդեն ՀԱՊԿ-ի մասին։ Իմ գնահատմամբ, սա շատ լուրջ մարտահրավեր է Ռուսաստանին. ըստ էության՝ Շոյգուի վերջին նախաձեռնություններին Թուրքիայի տված պատասխանն է Ադրբեջանի միջոցով։ Ռուսաստանը կանգնած է շատ լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև. ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական։ Այս տեսանկյունից մոտակա ժամերին-օրերին, հավանաբար, ինչ-որ քայլեր կձեռնարկվեն։

Նշեմ, որ ահաբեկիչներին բերելով Ադրբեջան, Թուրքիան հետապնդում է մեկ գլխավոր նպատակ. անկախ նրանից, թե ինչով կավարտվեն ռազմական գործողությունները Ղարաբաղում, կսկսվի բանակցային գործընթացը, թե ոչ, ահաբեկիչները, որոնք արդեն 4-5 տարի է, ինչ թուրքական ռազմական մեքենայի կարևոր բաղկացուցիչն են, կմնան Ադրբեջանում։ Թուրքական պրոքսիները այսուհետ Հարավային Կովկասում են, կրկնեմ ՝ անկախ նրանից, թե ինչով կավարտվեն ռազմական գործողությունները Ղարաբաղում։ Մանավանդ որ նրանց նպատակը բնավ Ղարաբաղը չէ, այլ Ռուսաստանը, Իրանը, Կենտրոնական Ասիան։ Վստահ եմ, որ թուրքական պրոքսի ուժերը կհայտնվեն նաև Վրաստանում, որին թվում է, թե ինքը հեռու կմնա տեղի ունեցող ամենից. դա պետք է հասկանալ։ Թուրքական պրոքսիներն այսուհետ Հարավային Կովկասում են, քանի դեռ նրանց չեն ոչնչացրել։ Կարծում եմ, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը կանեն դա։ Իսկ ո՞վ ասաց, թե Եվրամիությունը ապահովագրված է նման սպառնալիքից։ Այսօրվա Թուրքիան շատ լուրջ սպառնալիք է բոլորի համար, և ժամանակն է, որ աշխարհը վերջապես գիտակցի դա։

Վերջում կցանկանայի նշել, որ միանշանակ ճիշտ է միջազգային ատյաններում, դիվանագիտական ուղիներով նախ՝ ներկայացնել և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին որպես ահաբեկիչների հանցակիցներ, հետևաբար՝ ահաբեկչական ռեժիմներ։ Երկրորդ, հաստատել, որ սա իրականում ցեղասպանություն է, 1915թ. շարունակությունը, համենայնդեպս ակնհայտ է Ադրբեջանի այդ մտադրությունը Արցախի բնակչության նկատմամբ։ Երրորդ, հիշեցնելով Թուրքիայի նախագահի խոսքերն այն մասին, որ հարյուր տարի առաջ իրենք պատռել են Սևրի պայմանագիրը և հիմա ժամանակն է նույնն անել Լոզանի համաձայնագրի հետ, նշել, որ դա աշխարհաքաղաքական մարտահրավեր է միջազգային ողջ հանրությանը։ Եվ վերջինը: Այսօր պատմության քննությունն են անցնում և՛ հայոց պետականությունը, և՛ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ