Последние новости

ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԻՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱԳՐԵՍԻԱՅԻՆ

Հանդիպումների մանրամասները չեն հրապարակվում

«Շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամին, եթե չասենք, որ ճգնաժամի առաջ ենք»,- արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մատնանշելով ադրբեջան-թուրքական տանդեմի լայնածավալ ագրեսիայի հետ կապված իրողությունների պաշտոնական արձանագրման անհրաժեշտությունը, ընդհուպ մինչև Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչում միջազգային հանրության կողմից:

Վարչապետը նշեց Ադրբեջանի կողմից մոսկովյան պայմանավորվածությունների խախտման փաստերը, հիշատակեց Հադրութը գրավելու դիվերսիոն փորձերը և Ստեփանակերտի ռմբակոծությունները: Վարչապետը (այստեղ կարևոր է իրադարձությունների հերթականությունը) կիրակի օրը խորհրդարանում հանդիպում է ունեցել խորհրդարանի խորհրդի անդամների, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների հետ։ Հանդիպմանը ներկա էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին, հանդիպման մանրամասները չեն հրապարակվում։

Երկուշաբթի վարչապետն իր մոտ էր հրավիրել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին։ Հրավիրվածների թվում էին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները։ Հրավիրվածների մնացյալ կազմը ոչ մի կերպ չէր համապատասխանում Հայաստանի քաղաքական քարտեզի վրա կուսակցությունների ունեցած տեղին ու դերին։ Օրինակ, հրավիրված էր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն, որը վաղուց արդեն կուսակցություն է լոկ թղթի վրա և ծայրաստիճան հազվադեպ է կենդանության նշաններ ցուցաբերում։ Վարչապետը հանդիպման էր հրավիրել Արման Բաբաջանյանի «Հանուն Հայաստանի» նորաթուխ կուսակցությանը, «Սասնա ծռեր» կուսակցությանը, որի կողմից ներկա էր Վարուժան Ավետիսյանը, ՀԱԿ-ին, որը հանդիպման էր ուղարկել Լևոն Զուրաբյանին, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը։ Հրավիրված էին նաև ավտոբուսային այլ կուսակցություններ, որոնց կարծիքը հասարակության քաղաքականացված մասի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում։

Հանդիպմանը հրավիրված չէին արտախորհրդարանական ուժեր, որոնք 14 կուսակցությունների թվում ստորագրել են ազգային միասնության անհրաժեշտության մասին հայտարարությունը։ Փաշինյանը չէր հրավիրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությանը, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությանը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությանը, Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ին, Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը և բազմաթիվ այլ քաղաքական ուժերի, որոնց առաջնորդները հանդես են գալիս կառավարության խիստ քննադատությամբ։ Հստակեցնելով հրավիրված կուսակցությունների դիրքորոշումը, վարչապետը նույն օրը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ։

Հոկտեմբերի 12-ին ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահը, ինչը նշանակում է, որ բարձրագույն դատական մարմինը պատրաստ է վավերացնել կարևորագույն որոշումները։ Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ոչ մի նոր բան չհայտնեցին, սահմանափակվեցին իրավիճակի հետ կապված իրենց դիրքորոշման հակիրճ շարադրմամբ: Երկուշաբթի օրը տեղեկություններ հայտնվեցին նաև այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին։ Կարծում եմ, այդ ուղերձը վերջնականապես կանի բոլոր շեշտադրումները։

Արևմուտքը շարունակում է մտորել

Արբանյակային հետախուզության առկայությունը թույլ է տալիս րոպեական ճշգրտությամբ որոշել, թե ով է սկսել ագրեսիան և ով է խախտել հրադադարի և առարկայական բանակցությունների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Քաղաքակիրթ հանրությունը պետք է հստակ պատկերացնի ագրեսիայի պատկերը՝ սկսած սեպտեմբերի 27-ից, ինչպես նաև մոլորակի վրա ամենամեծ ահաբեկչական բազայի առկայության փաստը ագրեսոր պետության տարածքում։

Այդ կապակցությամբ կարեվորվում է այն փաստը, որ Եվրոպայի խորհրդում պաշտոնական փաստաթղթի կարգավիճակով տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը և ինքնահռչակ հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը։

Գրեթե 3 տասնամյակ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը՝ փորձելով հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցային սեղանի շուրջ։ Ողջ այդ ընթացքում Ադրբեջանը ջանքեր է գործադրել բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու համար, հրաժարվել փոխզիջումներից՝ պնդելով, թե հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, և սպառնացել հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Էրդողանի անմիջական ճնշման տակ Ալիևն իսպառ կորցրել է իրականության զգացումը, նա որոշել է, թե իր նավթադոլարներով կարող է ամեն ինչ, սակայն ընդերքի պաշարներն անսպառ չեն, և համաշխարհային հանրությունն էլ արդեն բավական հոգնել է ավագ եղբոր ագրեսիվ քաղաքականությունից ու պանթյուրքիստական նկրտումներից։ Այդ հոգնությունը թույլ տվեց վերջապես տեսնել ճշմարտությունը բաց աչքերով, իսկ ճշմարտությունն այն է, որ տոտալիտար Ադրբեջանը ագրեսիա է սանձազերծել ժողովրդավարական պետության դեմ, որն ունի իշխանության բոլոր ատրիբուտներն ու իրավական ինստիտուտները՝ ձևավորված անցած տասնամյակների ընթացքում։

Կարելի է ինչքան ասես դատողություններ անել այն մասին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները քաղաքական հարթակներում, սակայն պատերազմի վերջնական ելքը կորոշվի մարտի դաշտում, ինչպես հիմա ընդունված է ասել՝ հողի վրա։ Հայոց զինված ուժերը քաջարի հետ են մղում հակառակորդի գերազանցող ուժերի գրոհները։ Ադրբեջանը սպառում է ռազմական տեխնիկայի և մարդկային ռեսուրսների պաշարները, օրեցօր աճում է մարդկային կորուստների թիվը։ Համաշխարհային շուկայում նավթի գներն ընկնում են։ Միջազգային հանրությունն օրեցօր ավելի ակտիվ է արձագանքում հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին, և այդ արձագանքը հանցավոր տանդեմի օգտին չէ։ Վերջին օրերի իրադարձությունները թույլ են տալիս զգուշությամբ արձանագրել, որ քրիստոնեական աշխարհը հասկանում է իր գլխավերևում կախված սպառնալիքի աստիճանը և պատրաստ է համախմբված հանդես գալ Ալիև-Էրդողան հանցավոր տանդեմի դեմ, բայց հապաղում է։

Ի՞նչ կպատասխանի Բրյուսելը

Ռազմական գործողությունների ինտենսիվությունը շուտով կմարի, Ադրբեջանը ծախսել է տեխնիկական և մարդկային ռեսուրսների կեսից ավելին։ Կոնգրեսը ճնշում է գործադրում Թրամփի աշխատակազմի վրա։ Աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում տեղի են ունենում փողոցային ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։

Հակամարտության գոտում տիրող իրավիճակը դարձել է սևեռուն ուշադրության առարկա, աշխարհը հետևում է Անկարայի գործադրած ճնշմանը Իլհամ Ալիևի վրա, որը ստիպված է շարունակել ռազմական գործողությունները, անտեսելով Ռուսաստանի և Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը: Ռազմական գործողությունները նպատակ են հետապնդում բարձրացնել Թուրքիայի դերը հակամարտության մեջ։

«Արցախում ներկայումս ընթանում են կատաղի մարտեր, չնայած նրան, որ ՌԴ-ի միջնորդությամբ Մոսկվայում ընդունվեց հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնություն: Դա նշանակում է, որ Անկարան ամեն կերպ ճնշում է Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց հերթին խափանում են ՌԴ-ի միջնորդական առաքելությունը՝ հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերը բարձրացնելու նպատակով», - հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ բնութագրելով իրավիճակը։

Միջազգային հանրության համար հասկանալի են Անկարայի այդ շարժումները, միայն թե նա, ըստ ամենայնի, պատրաստ չէ Էրդողանին շնորհել գլխավոր «խաղաղարարի» դերը Հարավային Կովկասում։ Եվ հոգ չէ, որ Ալիևը Անկարայի խամաճիկն է. կարևորն այն է, որ այդ դերի հետ չհամակերպվի պաշտոնական Բրյուսելը, իսկ չէ՞ որ հարցն արդեն այսպես է դրված. ներկա է, թե՞ ներկա չէ Եվրամիությունը Հարավային Կովկասում։ Ի՞նչ կպատասխանի Բրյուսելը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին դիմումին՝ ցեղասպանության սպառնալիքից փրկելու համար մի ամբողջ ժողովրդի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЧЕМУ МАКУНЦ ДОБИВАЕТСЯ ЭКСТРАДИЦИИ "ДОГА"?
    2025-06-07 08:58

    Политологи и общественные деятели, которые еще 2-3 месяца назад с пеной у рта защищали политику Пашиняна, в последние дни поумерили свой пыл. Некоторые даже посетили телеканалы власти, чтобы продемонстрировать несогласие с главарем правящей верхушки. Люди не хотят, чтобы их ассоциировали с Николом. О том, что политизированная армянская публика настроена против главаря правящей верхушки, свидетельствует отставка руководителя административной единицы Нор Норк, хотя после избиения 30 апреля блогера Артура Чахояна члены партии "Республика" вещали из всех щелей, что Тигран Тер-Маргарян в отставку не подаст.

  • РАСПРАВА - ЕДИНСТВЕННЫЙ КЛЮЧ К ОППОНЕНТАМ
    2025-06-07 08:54

    27 мая 2024 г. 60 красных беретов избили в центре Еревана (ул. Анрапетутян) депутата от фракции "Айастан" Ашота Симоняна. 28 мая видеозапись обошла все оппозиционные телеканалы, вызвав большой общественный резонанс. Управление внутренней безопасности МВД назначило служебное расследование по поводу действий Геворга Мкртчяна, который руководил расправой. На время расследования его полномочия были прекращены. Через месяц он был восстановлен в должности и продолжил службу.

  • ПАШИНЯН ОПАСЕН!
    2025-06-06 09:19

    "Да простит меня архиепископ Баграт, но я не связываю с ним надежды, пусть простят меня все, кто ему верит, но из нынешнего состояния нас могут вывести только бывшие президенты, и никто, кроме них. Нас спасет либо Роберт Кочарян, либо Серж Саргсян!", - заявила мать погибшего героя Давида Арушаняна Лида Арушанян. По ее словам, "до выборов еще год, но терпеть этого сумасшедшего (подразумевается Пашинян) уже невозможно"! Невозможно не только по причине тотального коллапса – от безопасности до экономики, а потому, что правящая пара пытается затащить все армянское общество в помойную яму, в которой барахтается сама.

  • СИЛЬВА НА ВСЕ ВРЕМЕНА!
    2025-06-03 09:55

    12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ