Ակցիա ԵՄ պատվիրակության առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում: Հավաքվածներին մեջ են նաև ռազմական գործողությունների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետևանքով Արցախում իրենց տները լքած կանայք, որոնց մեծամասնության ամուսիններն այս օրերին առաջնագծում են։
Նրանք միջազգային կազմակերպությունից պահանջում են աչք չփակել Ադրբեջանի քայլերի վրա ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Նրանցից երեքին ԵՄ պատվիրակությունից ներս հրավիրեցին՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպելու համար:
Ցուցարարները ընթերցեցին իրենց նամակն ու ուղերձը. «Նամակի հիմնական ուղերձն այն է, որ հրատապ է Արցախի անկախության միջազգային ճանաչումը՝ հաշվի առնելով, որ կանգնած ենք հումանիտար աղետի առջև, և դատապարտում ենք այն երկրների չեզոքությունը, որոնք որպես փաստարկ բերում են այն, որ Արցախը ճանաչված չէ և դրա արդյունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում երեխաներ, կանայք և հիմա դրված է իրենց պատմական հողերում գտնվող հայ բնակչության էթնիկ բնաջնջման վտանգը: հետևաբար հրատապ կարգով պետք է ճանաչել Արցախի անկախությունը:
Թող այլևս մեզ չհորդորեն ու մտահոգություն չհայտնեն Արցախում ստեղծված իրավիճակի համար: Մենք այսօր ոչ թե կանգնած ենք մտահոգություններ լսելու համար, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու, թե ինչ է կատարվում, և ինչ են նրանք պարտավոր անել:
Եթե ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցների կոչերը սահմանափակվում է միայն երկու կողմերին ուղղված կոչերով կամ մտահոգություններ հայտնելով, գնացեք այլ երկրում մտահոգվեք:
Մինչ դուք կմտահոգվեք, սիրուն բառերով կշարադրեք ձեր միտքը, Արցախում էթնիկ զտում է տեղի ունենում: Ուստի մեր միակ պահանջն է՝ ճանաչել Արցախը հանուն փրկության: Պետք է փրկել էթնիկ ժողովրդին ու նրա մշակույթը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».