ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԽՈՍՔԵՐ, ԱՅԼ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թուրքիայի նախագահը զանգահարել է Ռուսաստանի նախագահին՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ զրուցակիցները «արտահայտվել են հօգուտ քաղաքական գործընթացի ակտիվացման, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հիման վրա: Ընդգծվել է համերաշխ ջանքերի հույժ անհրաժեշտությունը՝ արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով»: Հիշատակվում է նաև այն մասին, որ Վլադիմիր Պուտինը զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններինՄերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ։
Իսկ եթե բաց թողնենք պաշտոնական հայտարարություններն ու փոխադարձ ռևերանսնե՞րը: Ինչո՞ւ է այնուամենայնիվ Էրդողանը զանգել Պուտինին
«Թուրքիայի նախագահի համար կարևոր էր հասկանալ, թե մտադի՞ր է արդյոք Ռուսաստանը միջամտել տեղի ունեցող ամենին,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԳԱ ՀՏՄՀԻ-ի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր ԿՌԻԼՈՎԸ:- Ինչպես հայտնի է, Էրդողանն ընդարձակ ծրագրեր ունի. խոսքը, ոչ ավելի, ոչ պակաս, Օսմանյան կայսրության վերականգնման մասին է։ Եվ եթե Ռուսաստանը մտադիր է շարունակել կողմնակի դիտորդի դիրքորոշում զբաղեցնելը, որը լոկ խաղաղության կոչ է անում, բայց ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի այդ խաղաղությունը տիրի, ապա դա կարող է վատ ավարտ ունենալ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած ծրագիրը՝ սկզբում հինգ, հետո ևս երկու շրջաները հանձնելու մասին, փաստացի նշանակում է Ղարաբաղի հանձնում։ Սակայն նույնիսկ այդ կերպ, Ղարաբաղը հանձնելով, նույնիսկ այն պայմանով, որ հայ բնակչությունն այնտեղից հեռանա, եթե հասցնի, խնդիրը չի լուծվի։ Քանի որ Էրդողանը կշարունակի իրագործել նախագիծը՝ իր կողմը գրավելով գնալով ավելի մեծ տարածում ստացող պանթյուրքիզմի գաղափարի կողմնակիցներին։ Եթե հիմա Էրդողանը ցույց տա, որ Թուրքիան ի վիճակի է առաջ տանել իր դաշնակիցների շահերը՝ ի դեմս Ադրբեջանի, այդ թվում՝ ռազմական ճանապարհով, ապա նրա այդ դաշնակիցները կավելանան։ Ընդ որում՝ սա վերաբերում է նաև հետխորհրդային տարածքին։ Եկեք հիշենք հայատյացության վերջին բռնկումը Ռուսաստանի մի շարք քաղաքներում ու Պովոլժիեի հանրապետություններում. չէ՞ որ նման սադրանքները ցույց տվեցին, որ ռուսական նավակը կարելի է ճոճել՝ սեղմելով էթնիկ և միջդավանական կոճակները…»։
Ա.Կռիլովի խոսքերով, Ռուսաստանում բնակվող 2 միլիոն ադրբեջանցիները Էրդողանի կողմից արմատական իսլամի առաջմղման համատեքստում կարող են հինգերորդ շարասյան դեր խաղալ՝ ի շահ Թուրքիայի առաջնորդի:
«Հայաստանը ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցն է, այսօր Ադրբեջանն արդեն գնդակոծում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, ինչի մասին հենց ինքն է հայտարարում։ Եվ այս իրավիճակում Ռուսաստանը կսահմանափակվի խաղաղության կոչերո՞վ,- շարունակում է Կռիլովը։- Իսկ Էրդողանն ու Ալիևը միասին կձևացնեն, թե լսում են նույն այդ կոչերը՝ այդ ընթացքում առաջ մղելով իրենց ծրագրերը, որոնց մեջ առաջին տեղում Արցախի նվաճումն է, ղարաբաղյան խնդրի լուծումը ռազմական ճանապարհով։ Այսօր մենք խոսում ենք ռազմական դիտորդների, խաղաղապահների մասին, բայց եկեք հիշենք, որ հենց Ադրբեջանն է մշտապես արգելափակել մշտադիտարկման մեխանիզմների ներդրման բոլոր փորձերն ու դիտորդների աշխատանքը, բացահայտորեն ցույց տալով, թե ով է իրականում շահագրգռված հակամարտության ուժային լուծմամբ։
Եթե հայերը համաձայնեն հանձնել հինգ, իսկ հետո ևս երկու շրջանները՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի որոշման և լոկ մշուշոտ խոստման դիմաց, թե կարգավիճակը կորոշվի ավելի ուշ, ապա այդպիսով կկորցնեն իրենց ամրապնդած բոլոր դիրքերը։ Դրանից հետո ադրբեջանական տանկերին կմնա միայն հասնել Ասկերան ու Ստեփանակերտ, և նրանք դա կանեն ավելի արագ, քան որևէ մեկը կհասցնի ծպտուն հանել։ Մոսկվան պետք է փոխի մոտեցումները և փոխի օպերատիվ կերպով։ Այլապես Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լիովին կփոխվի. այնտեղ արդեն եկել են արմատական իսլամիստական ուժերը և այդ ալիքի վրա առաջ են շարժվելու։ Առաջ կգա Հայաստանի անվտանգության հարցը։
Ներկայումս ոչ ոք չի անում քայլեր, որոնք կարող են ազդել իրավիճակի վրա. ոչ ոք, բացի Էրդողանից ու Ալիևից։ Հայկական բանակը փայլուն պաշտպանվում է, դա ճիշտ է, բայց չէ՞ որ բացի նրանից, որ ուժերն անհավասար են, դեռ շրջափակումն էլ հնարավորություն չի տալիս համալրել զինամթերքի, սպառազինության պաշարները։ Ռուսաստանը պետք է անհապաղ փոխի իր «հեռահավասարության» քաղաքականությունը. միանգամայն ակնհայտ է, թե ով է Արցախի դեմ ռազմական գործողությունների նախաձեռնողը և դեպի ուր է գնում այս ամենը։ Ահաբեկչությանը հակազդելու համար անհրաժեշտ է նաև համակարգել գործողությունները Իրանի հետ՝ ընհանուր դեմարշների և գործնական միջոցների ձեռնարկման ճանապարհով ռազմական գործողություններն ու Թուրքիայից ահաբեկիչների մատակարարումը դադարեցնելու նպատակով։
Հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանում վիճել Թուրքիայի հետ, բայց եթե այսօր չանի դա, ապա վաղը Թուրքիան կհայտնվի Ռուսաստանի տեղում՝ Մեծ Թուրանի կերպարանքով։ Եվ այդ ժամանակ մենք ոչ մեկին չենք կարող մեղադրել, բացի հենց մեզանից…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 09:47
«Пашинян создает без пяти минут квазигосударство и пытается создать квазицерковь, где он будет единоличным правителем», - говорит в интервью «ГА» иподиакон Армянской Апостольской Церкви Вартан ПОГОСЯН.
-
2025-07-15 09:20
«Чтобы понять, что в реальности означает возвращение беженцев и внутренне перемещенных лиц под западными гарантиями, достаточно посмотреть на наглядный опыт Балкан», - говорит в интервью «ГА» политический аналитик Армине СААКЯН.
-
2025-07-14 10:24
ОВЕН. В понедельник вечером и во вторник утром осторожность необходима со всем, привычные действия, рутинные дела идут наперекосяк и это только заставляет совершать еще больше ошибок. С утра среды до полудня пятницы самый активный отрезок, когда события полностью зависят от вас. С одной стороны это открывает множество новых возможностей, с другой - не удастся скинуть ответственность на чужие плечи. Однако идеи, которые приходят в голову в среду следует обсудить с кем-то авторитетным. С пятницы Меркурий уходит в ретроградное движение на три недели, стоит попробовать восстановить прерванные отношения. В выходные можно удачно прикупить что-то нужное.
-
2025-07-12 10:21
По итогам встречи Пашиняна и Алиева в Абу-Даби пресс-секретарь МИД РА Ани Бадалян призвала «воздерживаться от цитирования терминов, используемых в азербайджанской прессе», и опираться на официальные пресс-релизы сторон. Прислушаемся к Бадалян и обратимся к официальному пресс-релизу нашего МИД, процитировав его целиком: «10 июля 2025 года Премьер-министр Республики Армения и Президент Азербайджанской Республики встретились в Абу-Даби (Объединенные Арабские Эмираты), и обсудили различные аспекты повестки нормализации межгосударственных отношений между Арменией и Азербайджаном.