Քոչարյան. Կհաղթենք, հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն միջազգային կառույցները
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր մեկ խնդիր ունեն` ոչ միայն զինադադար հայտարարել, այլև հետևել, որպեսզի այն պահպանվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախագահ Շվարշ Քոչրյանը։
«Պատահական չէ, որ փակ քննարկումը, որը եղավ ՄԱԿ–ի ԱԽ–ում հենց դրան էր նվիրված, որպեսզի երաշխավորվի զինադադարի պահպանումը, որ չլինի այնպես, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից զինադադար ու հետո խախտվում է»,– ասաց Քոչարյանը։
Փոխնախարարը հիշեցրեց, որ համանախագահների հիմնական մանդատը կողմերի երկխոսության միջոցով հարցի լուծմանը նպաստելն է ու ռազմական գործողությունների կանխումը։ Այդուհանդերձ, ռազմական գործողություններն Արցախում արդեն երկրորդ անգամ են վերասկսվում։ Առաջինը 2016թ–ի ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ «Սա իրենց համար ահազանգ է»,– ասաց Քոչարյանը։
Խոսելով Արցախում տեղի ունեցող գործողություններին միջազգային կառույցների արձագանքի մասին` ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ դրանք միշտ չէ, որ բավարարում են Հայաստանին։
«Չի կարելի դիտարկել ԼՂ–ը` Արցախի հանրապետությունը, քանի որ այն ճանաչված չէ որպես տարածք, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդու իրավունքներից։ Չի կարելի տարբերակել մարդկանց` կախված նրանից, թե որտեղ են նրանք բնակվում»,– ասաց Քոչարյանը։
Շավարշ Քոչարյանը, սակայն, հայտարարեց, որ միջազգային կառույցների արձագանքն ու հայտարարություններն այսօր այնքան էլ կարևոր չեն։
«Մենք գտնվում ենք պատերազմում, ու ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Հայկական կողմերի համար ամեն օրը ցավալի է, որովհետև խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Բայց եթե խոսքը վերաբերում է անվտանգության պաշտպանությանը, դա առաջին հերթին քո պարտքն է։ Եվ նա, ով հույսը դնում է, թե օտարը կգա, կօգնի, պարտված է,– ասաց Քոչարյանը,– կհաղթենք, դրանից հետ կտեսնենք, թե ինչ հագանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կառույցները»։
Հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, փոխնախարարի ձևակերպմամբ, խոսքն արդեն հնարավոր ցեղասպանություն թույլ չտալու մասին է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.