Քերի Քավանո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի
ԵԱՀԿ Մինսկի խմբի 1999-2001 թվականներին ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն «Ալ Ջազիրայի» համար գրել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի» վերտառությամբ հոդված։
«Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական գործողությունների կտրուկ էսկալացիայի սահմանին են, ինչը կհանգեցնի է՛լ ավելի մեծ մարդկային տառապանքի և օտարերկրյա տերությունների լուրջ ռազմական միջամտություն հրահրելու ռիսկի»,- նշել է նա։
Քվանոն շեշտել է, որ Ալիևը Թուրքիայի աջակցությամբ անցել է ռազմական լուծման՝ դիմադրելով մարտական գործողությունները դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչերին։
Նրա խոսքով՝ հենց բանակցությունները, այլ ոչ թե ռազմական գործողությունները, հնարավորություն կտան խոսել կայուն կարգավորման մասին:
«Հայերի և ադրբեջանցիների միջև բանակցությունների հիման վրա խաղաղության հասնելու համար պահանջվում է 3 տարբեր բաղադրիչ՝ փոխզիջումային որոշումների ուղղությամբ աշխատելու առաջնորդների պատրաստակամությունը, նման կարգավորման համար միջազգային օգնությունն ու դրա հետագա իրականացումը, ինչպես նաև նման փոխզիջմանը բնակչությանը պատրաստելը»,- ասել է նա՝ հավելելով, որ խաղաղության հասնելու համար պետք է իրական փոխզիջում:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը կարգավորելը հեշտ չէ: Հայ և ադրբեջանցի առաջնորդների կողմից պահանջվում է քաղաքական խիզախություն, որպեսզի վերջ դրվի մարտական գործողություններին, սկսվեն կառուցողական, փոխշահավետ բանակցությունները, և որ երկու ժողովուրդները վստահ լինեն, որ նման մոտեցումը կարող է ապահովել խաղաղությունը, որին նրանք արժանի են»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.