Последние новости

Հունաստանը պատրաստվում է պատերազմի. ավելացվել է զինվորական ծառայության ժամկետը

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է մեկ տարով ավելացնել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը: Ներկայումս դա 9 ամիս է ցամաքային զորքերի համար և 1 տարի ռազմաօդային և ծովային ուժերի համար:

Նախարարը հստակեցրել է, որ պլանները ներառում են պրոֆեսիոնալ զինվորների լրացուցիչ հավաք և ռազմական ուսումնական հաստատություններում ընդունելության ավելացում: Նպատակն է ավելի շատ զինվորականներ ապահովել Թուրքիայի հետ սահմանի համար Մարիցա գետի երկայնքով (հունական անվանումը՝ Էվրոս)։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում նախատեսվում է ուսումնական հրաձգություն անցկացնել Կրետե կղզում ռուսական արտադրության C-300 զենիթահրթիռային համալիրների մասնակցությամբ:

Այս ամենը Միջերկրական ծովի արևելյան մասում Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածության արդյունք է։, տեղեկացնում է Iravunk.com:

Արդյոք «սուլթան» Էրդողանը կհանդգնի՞ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ գնալ բաց ռազմական հակամարտության, երբ Թուրքիային արդեն սպառնում են դուրս նետել Հյուսիսատլանտյան դաշինքից։

Նման դասավորության դեպքում նույնիսկ Հունաստանի հետ «փոքրիկ պատերազմն» Անկարայի համար հղի է հսկայական խնդիրներով: Այդ թվում, Կիպրոսում C-300-ների ի հայտ գալն արդեն իսկ պարզ ազդակ է, որ նախկինում շատ դեպքերում Թուքիայի հանդեպ չեզոքություն պահող Մոսկվան արդեն միանգամայն հստակ դիրքորոշում է ի ցույց դնում, և դա Անկարայի օգտին չէ: Բայց, կարծես, Ռեջեփ Թայիփ Էրդողանը դառնում է միանգամայն անմեղսունակ...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ