Последние новости

«Իսպանիա, արթնացիր». Այս պահին Մադրիդում հայերը բազմահազարանոց ցույց են անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հայերը այս պահին բազմահազարանոց ցույց են կազմակերպել: News.am-ի թղթակիցը Մադրիդից հայտնում է, որ երթի մասնակիցները վանկարկում են «Էրդողան տեռորիստ», «Ալիև տեռորիստ», «Արցախն ուժեղ է», «Իսպանիա արթնացիր»: Նրանք պահանջում են Արցախի անկախության ճանաչում:

 



Ցուցարարները ձեռքին Հայաստանի ու Իսպանիայի բազմաթիվ դրոշներ կան: Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Մադրիդի հայերը, այլ նաև այստեղ են եկել Իսպանիայի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցները: Ակցիայի մասնակիցները երթով հասել են մինչև Իսպանիայի խորհրդարանի շենքի մոտ: մասնակիցների թիվը մինչև 5-6 հազարի է հասնում:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ