Последние новости

Լուսադեմին ռմբակոծվել են Մարտակերտն ու հարակից գյուղերը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

«Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հիշեցնում է, որ երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ