Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է
Այսօր Երևանում երիտասարդները Գերմանիայի դեսպանատան շենքի առջև բողոքի խաղաղ ակցիա են անցկացնում՝ Արցախի նկատմամբ ադրբեջաբնական ագրեսիան կանգնեցնելու և Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Ակցիայի մասնակիցները գերմաներենով ներկայացրեցին իրադրությունն Արցախում, պատմեցին խաղաղ արցախցիների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին: Նրանք կոչ են արել Գերմանիայի աջակցություն չցուցաբերել Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող ահաբեկիչներին, որն էլ իր հերթին օգնում է Ադրբեջանին և հեռու պահել Թուրքիային Արցախի ժողովրդից:
Երիտասարդները հանդես են եկել Արցախի անկախությունը ճանաչելու, Ցեղասպանությունը և ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի՝ ագրեսորներին կանգնեցնելու կոչեր պարունակող պաստառներով:
Դեսպանատան աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հայտնել են, որ դեսպանը պատրաստ է ընդունել նրանց ներկայացուցիչներին և լսել նրանց պահանջները:
Ակցիայի մասնակիցները մտադիր են ցույց տալ տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում հայ գերիներին, ծաղրում նրանց մարմինները և գլխատում նրանց:
«Գերմանիան, որը իրականացրել է ցեղասպանություն և պատասխան տվել դրա համարմ պետք է նույնը պահանջի Թուրքիայից, լռության չմատնել ցեղասպանությունը (հայերի, խմբգր.), քանի որ այդ ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տառապում է նաև Հայաստանը, որն այժմ պայքարում է այդ թվում կորոնավիրուսի տարածման վտանգի հետ»,- նշում են ակցիայի մասնակիցնրեը:
Նրանց ակտիվորեն աջակցում էին վարորդները, ովքեր մեքենաների ազդանշաններն էին միացնում ի աջակցություն ակցիայի: Նրանց էին միացել նաև սովորական անցորդները, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».