Последние новости

Մնացականյանն ու Բայրամովը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ չեն անցկացնի

Մոսկվայում գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երկկողմ հանդիպումներ չեն անցկացնի։

Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Հայտնի է, որ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովն առանձին-առանձին կհանդիպեն Սերգեյ Լավրովի հետ։

Բացի այդ, հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին-առանձին հանդիպումներ կունենան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, տեղեկացնում է Factor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ