Թույլ մի տվեք, որ ևս մեկ «սեպտեմբերի 11» լինի նաև Արցախում․արցախցի կանանց կոչը՝ ԱՄՆ-ին
«Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի եղեք» վանկարկումներով արցախցի կանայք և երեխաները, որոնք այս օրերին ապաստանել են Երևանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանց պահանջը մեկն է՝ անտարբեր չմնալ ու ահաբեկչական ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտել։
«Մենք ռազմական դրության մեջ ենք, և մենք եկել ենք մեր իրավունքները պաշտպանելու, այլևս չենք լռելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Լիանա Ադամյանը։
Արցախցի կանայք, ում ամուսինները, եղբայրներն ու հայրերը, գտնվում են ռազմաճակատում ԱՄՆ-ից պահանջում են նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ և նրա միջամտությունը՝ արցախաադրբեջանական հակամարտությանը վերջ դրվի։
«Եկել ենք խնդրելու ու պահանջելու, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ներկայանա մեզ և մեր պահանջերը լսի, որպեսզի վերջ դրվի ահաբեկչությանը, որպեսզի թույլ չտրվի ևս մեկ սեպտեմբերի 11 կրկնվի նաև Արցախում»,- ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.