«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների մասերի մատակարարումը
Ամերիկյան «Viasat» ընկերությունը վստահեցրել է, որ դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար կապի միջոցների մատակարարումը։ Ընկերության գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացնող հայ համայնքի անդամներին այդ մասին հայտնեց ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը։
Նրա խոսքով` իրենք զրուցել են «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանի հետ, և նա է տեղեկացրել այդ մասին։
«Այդ մարդն անկեղծորեն լաց էր լինում։ Արցունքներն աչքերին ներողություն էր խնդրում և ասում, որ իրենք ընդամենը պաշտպանողական միջոցներ են վաճառում ու չեն իմացել, որ դրանք այսօր օգտագործվում են ահաբեկիչների կողմից»,– ասաց Քրիստինե Հալաջյանը։
Ընկերության ներկայացուցիչը նաև իր ցավակցությունն ու ներողությունն է հայտնել հայ ժողովրդին` խոստանալով, որ դիմելու են ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու բացատրություն են պահանջելու, թե ինչպես է օգտագործում ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան իրենց արտադրած տեխնոլոգիաները։
Հալաջյանը նաև հայտնեց, որ Քեն Փեթերմանը ընկերության անունից խոստացել է փոխհատուցում տրամադրել Հայաստանին ու վստահեցրել, որ ինքն անձամբ իր անձնական միջոցներից ևս հանգանակություն է անելու հօգուտ Հայաստանի։
Ակցիայի մասնակիցներն ուղիղ եթերում շնորհակալություն հայտնեցին Քեն Փեթերմանին իրենց խնդրանքին ընդառաջելու ու աջակցելու համար։
Նշենք, որ մինչ այս հայտարարությունը ամերիկահայ համայնքը շուրջ 2 օր անընդմեջ խաղաղ բողոքի ակցիա էր իրականացնում ամերիկյան «Viasat» ընկերության գրասենյակի դիմաց։ Քրիստինե Հալաջյանը մի քանի ժամ պառկել էր գրասենյակի մուտքի մոտ` փակելով ոչ միայն շենքի մուտքը, այլև փողոցի անցուդարձը։
Դրանից հետո ընկերության ներկայացուցիչը հանդիպման է հրավիրել ակցիայի մասնակիցներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.