Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպելու տարբերակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ չի բացառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում հանդիպելու հնարավորությունը:
Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվա այցելելու հրավեր դեռ չի ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
«Ես նախագահ Պուտինի հրավերով բազմաթիվ անգամ եմ այցելել Մոսկվա։ Նույնիսկ տարին մի քանի անգամ: Այնպես որ այդ բարձր մակարդակի շփումները սովորական երևույթ են գործընկեր երկրների և հարևանների միջև։ Նախագահ Պուտինն էլ է բազմաթիվ անգամ այցելել Ադրբեջան», - ավելացրել է Ալիևը ։
Խոսելով եռակողմ հանդիպման մասին՝ նա ասել է, որ շատ բան կախված է օրակարգից։ Ալիևը կրկին կրկնել է իր թեզը՝ Թուրքիան պետք է ներգրավվի ղարաբաղյան կարգավորման մեջ։
Նա դեմ չէ, որ Ղարաբաղում դիտորդներ և խաղաղապահներ լինեն, բայց Բաքուն իր պայմաններն է ներկայացնելու, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.