ԱՀԿ-ն նախկինի պես մտահոգված է ԼՂ-ում մարտական գործողությունների էսկալացիայով
ԱՀԿ-ն նախկինի պես մտահոգված է ԼՂ-ում մարտական գործողությունների էսկալացիայով: «Սեպտեմբերի վերջից բռնության հետևանքով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են տեղահանվել, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել և զոհվել:
Մարտական գործողություններն արդեն նպաստում են կորոնավիրուսի փոխանցման կտրուկ արագացմանը: Շարունակվող բռնությունն ու բնակչության հետագա տեղահանումը խորացնում են առողջապահության ոլորտում իրավիճակի անկայունությունը:
Հակամարտությունն էլ ավելի է ծանրաբեռնում առողջապահական համակարգը: Դա տեղի է ունենում COVID-19-ի դեպքերի աճի պայմաններում:
ԱՀԿ-ն հակամարտող կողմերին վճռականորեն կոչ է անում պաշտպանել քաղաքացիական անձանց և բուժհաստատությունները, օգնություն ցուցաբերել վիրավորներին և հիվանդներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Կորոնավիրուսի համատեքստում հատկապես կարևոր է, որպեսզի բոլոր բուժաշխատողները պաշտպանված լինեն բռնությունից:
Մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է բժշկական սպասարկմանը հասանելիությունը պահպանելու համար»,-ասվում է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գծով ղեկավար Անրի Կլյուգեի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:39
Бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян призвал присоединиться к факельному шествию в память о жертвах Геноцида армян.
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.