Գերմանիան մերժել է Թուրքիա զենքի արտահանման դադարեցման մասին Հունաստանի դիմումը, չնայած պատերազմի սպառնալիքներին
Գերմանիան պատասխանել է Հունաստանի դիմումին՝ տարածաշրջանում Անկարայի ագրեսիվ քաղաքականության պատճառով Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման դադարեցման մասին, ընդ որում՝ երկրի արտգործնախարարությունից հայտարարել են, որ դաշնային կառավարությունը հետևում է «զենքի արտահանման սահմանափակող և պատասխանատու քաղաքականությանը», փոխանցում է Greek City Times-ը։
Գերմանիայի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ Թուրքիային զենքի վաճառքի լիցենզիաները տրվում են «մանրակրկիտ քննարկումից և արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության չափորոշիչների պրիզմայով անցկացնելուց հետո»։ Նախարարությունից հավելել են, որ Թուրքիա զենքի արտահանման լիցենզիաների թիվը «շատ փոքր» է։
Գերմանիայի կառավարության 2019 թվականի հաշվետվության համաձայն՝ Թուրքիայի համար նախատեսված զենքը բացառապես «ծովային սարքավորում» է։
Գերմանիան ThyssenKrupp Marine Systems-ի (TKMS) միջոցով Թուրքիային, մասնավորապես, օգնում է 214 դասի 6 սուզանավերի կառուցման գործում։
Գերմանիայի կողմից Թուրքիային զենքի վաճառքը, հատկապես 214 դասի սուզանավերի, տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրա թուրք դաշնակիցները սպառնում են ներխուժել հունական կղզիներ և շարունակում են խախտել ծովում Հունաստանի ինքնիշխան իրավունքները։
2019 թվականի առաջին 4 ամիսներին Գերմանիան իր թուրք դաշնակիցներին վաճառել է 184,1 մլն եվրո ընդհանուր գումարի սպառազինություն, մինչդեռ 2018 թվականին Թուրքիա Գերմանիայի զենքի ամբողջ արտահանման գրեթե երրորդ մասը կազմել է 242,8 մլն եվրո։
Հունաստանն ավելի վաղ դիմել էր Եվրամիության երկրներին՝ Արևելյան Միջերկրական ծովում ծովային սահմանների պատճառով 2 հարևանների միջև վեճի սրման ֆոնին Թուրքիա ռազմական արտահանումը դադարեցնելու խնդրանքով։
Գերմանիան ԵՄ այն սակավաթիվ երկրներից մեկն է, որը շարունակում է արգելափակել Թուրքիայի դեմ պատժամիջոցները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: