Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախում գտնվող ռազմագերու հավաստմամբ՝ ադրբեջանական բանակի հրամանատարները ոչ մի որոշում չեն կայացնում առանց թուրք զինվորականների հրահանգի։
Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմիլ Բախշալին Զահիր Օղլուն ուշագրավ տեղեկություններ է հայտնում։ Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած տեսանյութում նա պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին, որոնք ղեկավարում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։
«Դասընթացներն անցկացնելու նպատակով մեզ հետ եկել էին երեք հոգի և ասել, որ Թուրքիայից են։ Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվորական հագուստից։ Դասընթացները հիմնականում անցկացվում էին նրանց նախապատրաստած ծրագրով։ Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարներն ինքնուրույն որոշում չեն կայացնում»,- պատմում է գերին։
Նա նաև խոսում է իր առողջական վիճակի և Արցախում իր հանդեպ բժիշկների վերաբերմունքի մասին։ Ասում է՝ առողջական վիճակը նորմալ է, վերքերն ամեն օր մշակում են և նոր վիրակապ դնում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.