Արծրուն Հովհաննիսյան․ Դիվերսիոն խմբերը հիմա էլ փորձում են ներթափանցում անել
Հակառակորդը արցախյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային և կենտրոնական ուղղությունները։
«Կենտրոնական կողմում մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ բնակավայրերի և ճանապարհային հանգույցային կետերի վրա, այս պահին էլ շարունակվում են»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։
«Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար և կարողանում են խուճապ ստեղծել, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում ակնանոն վիճակ»,–ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Նա խնդրում է նման իրավիճակներում լինել սթափ, զգոն։ Հավաստիացնում է՝ այդ խմբավորումները սովորաբար շատ փոքր են լինում և մեկ հակագրոհից հետո փախչում են ու երկար ժամանակ չեն վերադառնում տվյալ բնակավայրեր։
«Դրա վառ վկայությունը Հադրութ և այլ քաղաքներն են։ Այս մարտավարությունը նրանք փորձելու են շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր։ Փորձելու են շարժվել առանց լուրջ զրահատեխնիկայի, առանց լուրջ խոցման միջոցների և առանց իրենց ԱԹՍ-ների աջակցության»,- նշեց Հովհաննիսյանը՝ վստահեցնելով՝ կազմակերպված մարտական գործողություններով շատ հեշտ է լինում նրանց չեզոքացումը։
Նրա տեղեկացմամբ՝ հարավում՝ տարբեր օջախներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ «Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում՝ հետ շպրտվել»,– վստահեցնում է Հովհաննիսյանն ու ավելացնում, որ հակառակորդին պատճառվել են զգալի կորուստներ։
Հովհաննիսյանի խոսքով` հիմնական մարտական գործողություննրը շարունակվում են հրետանային միջոցների կիրառմամբ, փոխարենը հետևակի կիրառությունը նվազագույն է։ Այսօր որոշ հատվածներում կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 14:14
Пока премьер Никол Пашинян продолжает свой «крестовый поход» против ААЦ, который полностью вписывается в канву антицерковных и антиармянских заявлений азербайджанской власти, турецкие «экологи» атакуют Мецаморскую АЭС. В Турции 1 июня 33 организации, занимающиеся вопросами экологии и прав человека, провели акцию в Игдыре, призывая закрыть Мецаморскую атомную электростанцию (АЭС) в Армении, сообщают турецкие СМИ.
-
2025-06-05 13:55
Россия в контакте с азербайджанской стороной и работает над урегулированием вопроса вокруг возможного закрытия Русского дома, сообщил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).