Կորոնավիրուսի թվերը մտահոգիչ ե
Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության թվերի կտրուկ աճ է նկատվում։ Ամեն օր դեպքերը գրեթե 500–ով ավելի են, քան նախորդ օրը։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը, նշելով, որ սա բոլորիս անհատական վարքագծի հետևանքն է։
«Դրա հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոպալսի առջև, և մենք տեղ չունենանք մեր ծանր հիվանդներին հոսպիտալացնելու»,- նշեց Պարոնյանը՝ հավելելով, որ անընդհատ ռեսուրսներն ավելացվում են, բայց դրանք անսահմանափակ չեն։
Այս պահին հայաստանյան հիվանդանոցներում շուրջ 2000 կորոնավիրուսով հիվանդ կա, բայց նաև բազմաթիվ դեպքեր են լինում, երբ մարդիկ հոսպիտալացման կարիք ունեն, սակայն սպասում են, որ այս կամ այն հիվանդանոցում տեղ բացվի, որպեսզի հնարավոր լինի հոսպիտալացումը։
«Սա ինչի՞ հետևանք է։ Պատերազմական իրավիճակում, երբ բոլորիս սիրտն ու ուղեղը ռազմաճակատի կողմում են, կորոնավիրուսը երկրորդ պլան էր մղվել, և մենք մեր վարքագծով հասանաք այս վիճակին»,- նշեց Պարոնյանը՝ հավելելով, որ թվերի աննախադեպ աճը շարունակվում է։
Նա հիշեցրեց՝ առողջապահական ռեսուրսները հիմա անհրաժեշտ են մեր զինվորին, ուստի պետք է հետևենք կանոններին՝ առողջապահական համակարգը կաթվածահար չանելու համար։
Ռազմաճակատ մեկնելուց առաջ համատարած թեստավորում անելը, ըստ ԱՆ ներկայացուցչի, դժվար է, քանի որ հաճախ չգիտես, թե ով երբ է մեկնում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».