Հայտնի է` ժամը քանիսին տեղի կունենա Պոմպեոյի և Մնացականյանի հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտը:
«Տեղական ժամանակով 9:30–ին (Երևանի ժամանակով 17:30) Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Մնացականյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հոկտեմբերի 22-ին։ Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նա արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
Ըստ տեղեկությունների`ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:
Հավելենք, որ հոկտեմբերի 21-ին Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության՝ քննարկվել են անհետաձգելի հարցեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.