Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն և 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձև
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30 անդամներ կներկայացնեն բանաձև, որը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման կոչ է անում՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Բանաձևում նաև դատապարտվում են Հայաստանի և Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակվող հարձակումները, Ադրբեջանին ռազմական օգնության կրճատման, ԵԱՀԿ-ի միջնորդությամբ շարունակվող խաղաղ բանակցություններին Արցախի ուղիղ մասնակցության կոչ է պարունակվում, ինչպես նաև ավելի լայն իմաստով կոչ ԱՄՆ-ի և Արցախի Հանրապետության միջև ուղևորությունների ու հաղորդակցության սահմանափակումների թուլացման մասին։
Բանաձևը ներկայացվելու է ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ին, որը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումներին։
«Ներկայացուցիչների պալատի համար չափազանց կարևոր է Արցախին և նրա ժողովրդի անկախության ձգտմանը աջակցության վճռական ազդակ ուղարկել՝ հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և պետքարտուղար Պոմպեոյի միջև կարևոր հանդիպումների նախօրեին,- ասել է Փալոնեն։ - Միջազգային հանրությունը չափից ավելի երկար ենթարկվեց Ադրբեջանի և Թուրքիայի ճնշմանը՝ անտեսելով նրանց մշտական վերամբարձ հռետորաբանությունը, երկար տարիներ շարունակ ռազմական հզորության աղաղակող մեծացումը։ Քանի որ այս արյունահեղ հակամարտությունը շարունակվում է, կարծում ենք ժամանակն է միջազգային ասպարեզում վերջապես ճանաչելու Արցախի անկախության օրինական պահանջը և պաշտոնապես ճանաչելու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
«Այս բանաձևն արտացոլում է Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակը և այս դժվար ժամանակում Արցախի ժողովրդին Կոնգրեսի աջակցության ցուցադրման կարևոր քայլ է։ Միացյալ Նահանգները պետք է հանձնառու լինի Արցախում շարունակվող ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը։ Մենք ընթացքում պետք է նաև համարձակ քայլեր ձեռնարկենք Ադրբեջանին և Թուրքիային իրենց ագրեսիայի պատճառով պատասխանատվության ենթարկելու և մշտական լուծում մշակելու համար, որը կլուծի Արցախի կարգավիճակը և անվտանգության հարցերը։ Այս բանաձևի ներկայացումը մեզ կօգնի այդ ճանապարհին»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.