Последние новости

Ստրաստբուրգում, ՄԻԵԴ շենքի դիմաց, հայերը խաղաղություն են պահանջում

Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրաստբուրգ քաղաքում բողոքի բազմամարդ ակցիա են իրականացնում հայ համանյքի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց հասնելով՝ երթի մասնակիցները պահանջում են խախտել լռությունը։

«Մենք ուզում ենք միայն խաղաղություն, ազատություն, խաղաղ ապրել»,- բացականչում են նրանք եվրոպական դատարանի դիմաց։

Նրանք վանկարկում են՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկիչներ են։

Փաթաթված Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ խաղաղ ցույցի դուրս եկած մեր հայրենակիցները պարզել են «Արցախը Հայաստանն է», «Մենք խաղաղություն ենք ուզում» գրություններով ցուցապաստառներ, հորդորում ճանաչել Արցախի անկախությունը, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ