Հնարավոր է՝ «Ռոսսելխոզնադզորը» Ադրբեջանից մատակարարումների արգելք սահմանի
«Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարել արգելքի սահմանումը Ադրբեջանից վնասատուներով բուսական արտադրանքի մատակարարումների դեպքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
««Ռոսսելխոզնադզորը» ադրբեջանական գերատեսչությանը հանձնարարել էր ուժեղացնել ՌԴ տարածք ուղարկվող բուսական արտադրանքի ստուգումը։ Հետագայում ևս հայտնաբերելու դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից այն կարգի ապրանքների ներմուծման վրա, որոնցում հայտնաբերվում են կարանտինային վնասակար օրգանիզմներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դրանից բացի, ինչպես հաղորդել են «Ռոսսելխոզնադզորից», Ադրբեջանական Հանրապետության սննդի անվտանգության գործակալության ներկայացուցիչների հետ անցկացված բանակցությունների ժամանակ ռուսական կողմը իր արտասահմանցի գործընկերներին խնդրել է մանրակրկիտ տեղեկություն ուղարկել ընդունած միջոցառումների մասին՝ կապված ավելի վաղ ուղարկված հայտագրերի հետ և տվյալներ է խնդրել հանրապետության տարածքում աճեցվող ու այլ պետություններից Ադրբեջան ներմուծվող բուսական ծագման արտադրանքի ծավալների մասին։ Ռուսական գերատեսչությունից նշել են, որ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանից ներմուծվող պտուղ-բանջարեղենային արտադրանքի մեջ Ռուսաստանի և ԵՏՄ անդամ մյուս երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման հաճախակիացած դեպքերի հետ։ Այսպես՝ 2020 թվականի սկզբից գրանցվել է այդպիսի 76 դեպք։ Ծառայությունը յուրաքանչյուր փաստով հայտագրեր է ուղարկել ադրբեջանցի գործընկերներին։
«Ռոսսելխոզնադզորը», մասնավորապես, նշել է, որ հայտնաբերված վնասակար օրգանիզմների ամենամեծ ցուցանիշը՝ 15 դեպք, գրանցվել է Ռուսաստան մատակարարվող լոլիկի խմբաքանակի մեջ: Այդ արտադրանքում գերատեսչությունը հայտնաբերել է հարավամերիկյան լոլիկի ցեց (Tuta absoluta): Կարանտինային օբյեկտները գրանցվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նեկտարինների և նռան մեջ:
«Արտասահմանցի գործընկերները նշել են, որ այդ դեպքերի հետաքննություն է անցկացվում, սակայն, ըստ տեղեկատվական գործակալության տվյալների, այդ վնասակար օրգանիզմները բացակայում են հանրապետության տարածքում և համարվում են Ադրբեջանի համար կարանտինային օբյեկտ»,- հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»:
«Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները նշել են, որ Ադրբեջանի համար կարանտինային համարվող օբյեկտի հայտնաբերումը լոլիկի մեջ կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանից Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի մի մասը երրորդ երկրներից է մատակարարվում: Ռուսական գերատեսչությունը մտահոգված է նաև 2019-ի համեմատ լոլիկի մատակարարման ծավալի ավելացմամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.