Последние новости

Էրդողանը կարծում է, թե Անկարան և Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծում է, թե Անկարան և Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն, հաղորդում է «Անադոլու»-ն:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը որևէ պահանջ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին Անկարայի մասնակցության նկատմամբ»: «Անձամբ ես այդ հարցով որևէ բացասական արձագանք չեմ ստացել Ռուսաստանի պաշտոնական անձանց կողմից»,-ասել է Էրդողանը:

«Թուրքիան շահագրգռված է աշխարհում և տարածաշրջանում հակասությունների լուծմամբ ոչ պակաս, քան Ռուսաստանը: Ադրբեջանը հայտարարում է, որ եթե Երևանը կողմ է խաղաղ գործընթացին Ռուսաստանի մասնակցությանը, ապա Բաքուն առաջարկում է ներգրավել Թուրքիային: Այսինքն՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինեն ինչպես Մոսկվան, այնպես էլ Անկարան»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ