ՀՀ ԱԳՆ. Թուրքական F-16 կործանիչները շարունակում են թռիչքներ իրականացնել Ղարաբաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են իրենց F-16 կործանիչների թռիչքները Լեռնային Ղարաբաղում և կոորդինացնում են տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարվածները: Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Atlantic Council-ում քննարկման ընթացքում, հայտնում է ТАСС-ը:
«Այնտեղ այժմ ռազմական ինքնաթիռներ են, իրականում F-16-եր, որոնք պատկանում են Թուրքիայի ՌՕՈւ-ին: Դրանք թռիչքներ են իրականացնում այդ տարածաշրջանում, ինչպես նաև կոորդինացնում Լեռնային Ղարաբաղում հայերի ուղղությամբ ԱԹՍ-ների հարվածները»,- ասել է նախարարը:
Մնացականյանին հարց են տվել այն մասին, թե հայկական կողմն ինչպես է վերաբերվում հակամարտության տարածքում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանը, ինչին նախարարը պատասխանել է, որ դա կարող է քննարկվել որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.