Արցախի ՄԻՊ. Չի բացառվում, որ անհայտ կորած քաղաքացիները սպանվել են կամ խոշտանգվել
Արցախում անցած գիշեր մեկ քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Քաղաքացին մահացել է Ավետարանոց գյուղում` հրթիռակոծության հետևանքով»,– ասաց Բեգլարյանը։
Արցախի ՄԻՊ–ը հայտնեց, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին տեղեկություններ կան նաև այն հատվածներում, որտեղ ներթափանցել են ադրբեջանական դիվերսիոն խմբերը։
Նա նշեց, որ պայմանավորված մարտական գործողությունների շարունակմամբ, անհնար է վերջնական տվյալներ ներկայացնել, սակայն ռիսկը բավական մեծ է, քանի որ արդեն իսկ կա Հադրութում երկու խաղաղ բնակիչների` երիտասարդ ու տարեց տղամարդկանց սպանության դեպքը, որի տեսանյութը հրապարակել էին ադրբեջանական սոցկայքերը։
«Ռիսկը մեծ է, քանի որ մեր տեղեկություններով` անհայտ կորած քաղաքացիական անձինք կան տվյալ բնակավայրերից»,– ասաց նա` չբացառելով, որ նշված անձինք սպանվել են ու անգամ ենթարկվել խոշտանգումների` հաշվի առնելով ադրբեջանական ձեռագիրը։
Բեգլարյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախում ավերվել ու վնասվել է ավելի քան 10 500 մասնավոր անշարժ գույք` բնակելի տուն, խանութ և այլն, 1500–ից ավելի քաղաքացիական ենթակառուցվածք` հանրային ու արտադրական նշանակության գույք և 1100–ից ավելի ավտոմեքենա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-07-29 16:22
В рамках своих пантюркистских планов Турция рассматривает Армению как угрозу и препятствие для реализации своих целей. Такое заявление в беседе с Новости Армении – NEWS.am сделал член Совета оппозиционного движения «Аякве», бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян, добавив, что турки прямо заявляют о необходимости устранения этого «препятствия».