Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումները` ՀՀ ԶՈԻ-ի դեմ դրանց օգտագործման մասին հաղորդումից հետո
Կանադական Bombardier Recreational Products ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումն «այն երկրներ, որոնք դրանք անհասկանալի նպատակներով են օգտագործում»` հաղորդումներից հետո այն մասին, որ այդ շարժիչներից մի քանիսն օգտագործվում է Ադրբեջանի կողմից տեղակայված թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում հայկական զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Ընկերությունը հայտարարել է, որ անցյալ շաբաթ տեղեկություն է ստացել այն մասին, որ Rotax ընկերության ավստրիական մասնաճյուղում արտադրված ինքնաթիռների որոշ շարժիչներ օգտագործվել են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում:
«Վերջերս մեզ տեղեկացրին, որ Rotax-ի որոշ շարժիչներ այժմ օգտագործվում են մարտական անօդաչու թռչող սարքերում, և մենք անմիջապես մանրակրկիտ հետաքննություն սկսեցինք»,- Radio Canada International-ին ասել է ընկերության ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն:
«Մենք դադարեցնում ենք ավիաշարժիչների մատակարարումն անհասկանալի կիրառմամբ երկրներ»,- ասել է նա:
Լանգելյեն շեշտել է, որ Rotax ավիաշարժիչներն Ավստրիայում արտադրվում են բացառապես քաղաքացիական նպատակներով և սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար:
Կանադան 2019-ի հոկտեմբերին դադարեցրել էր պաշտպանական տեխնոլոգիաների արտահանման մեծ մասը Թուրքիա` Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտք ներխուժումից հետո:
Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գաբրիել Ժյունն իր հերթին հայտարարել է, որ Rotax շարժիչներն օգտագործվում են ավտոմոբիլային սպորտի տարբեր տեսակներում, իսկ անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել «տարբեր բացառապես քաղաքացիական նպատակներով»:
«Եվրամիության երկակի օգտագործման ապրանքների ցանկում նշված անօդաչու սարքը որպես երկակի նշանակության ապրանք ներառված չէ: Հետևաբար, պաշտպանական նշանակության ապրանքների արտահանումը կարգավորող ավստրիական օրենսդրությունը թույլտվություն ստանալ չի պահանջում»,- հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:
Իր հերթին, զինաթափման հարցերով Project Plowshares կազմակերպության հետազոտող Քելսի Գալահերն ուսումնասիրել է անօդաչու սարքերի տեխնոլոգիայի` Կանադայից Թուրքիա արտահանումը: Հետազոտողի խոսքով` թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում հայտնված Bombardier ավիաշարժիչների հարցը լուրջ թերություններ է բացում զենքի վերահսկման միջազգային ռեժիմներում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".