Հարսանիք Շուշիում. Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության արարողություն է կայացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փեսան զինվորական համազգեստ է հագել, հարսը` տարազ։ Կյանքի կարևոր իրադարձությունից հետո Հովհաննեսը ռազմաճակատ է մեկնելու։
Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով վնասված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության արարողություն է կայացել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
«Հարսանիք Շուշիում։ Ես չգիտեմ երբևէ բառեր կգտնեմ պատմելու այն, ինչ զգում եմ հիմա...»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Լուսանկարներում երևում է, որ փեսան զինվորական հագուստով է, իսկ հարսը` տարազով։
Գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։ «Խաղաղ երկնքի տակ երջանիկ ու առողջ կյանք նորապսակներին։ Շնորհավոր։ Երջանիկ լինեն ու խաղաղ երկրում զավակներին ծնեն, մեծացնեն։ Ջա՜ն, ֆանտաստիկ ազգ ենք։ Անհավատալի անկոտրում ազգ ենք։ Որտեղ հարսանիք ու ծնունդ, այնտեղ ՝ կյանք ու հարատևություն։ Գրկում եմ ու տասը զավակ մաղթում»,– գրել են օգտատերերը։
Լուսանկարիչ էդգար Բարսեղյանն էլ Facebook–ում գրել է. «Ասք այն մասին, թե ինչպես Հովհաննեսն ու Մարիամը իրականացրին բառիս բուն իմաստով «Հարսանիք» լեռներում օպերացիան։ Բարով գնաս, Հովիկ ջան, հաղթանակած վերադառնաս։ Մարիամ ջան, քեզ էլ համբերություն։ Նոր հերոսներ ենք սպասում ձեր, մեր բոլորիս նոր ընտանիքից»։
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին իր գոյության ընթացքում շատ բան է տեսել, ադրբեջանցիները ժամանակին նույնիսկ որպես պահեստ են օգտագործել այն։ Առաջին անգամ չէ, որ թշնամին ավերում է եկեղեցին, իսկ արցախցիները հետո կառուցում են այն։ Շուշիի այս խորհրդանիշն արտացոլում է հայ ժողովրդի տոկունությունն ու հաստատակամությունը, սեփական հողի հանդեպ սերն ու հավատարմությունը քրիստոնեական ավանդույթներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 14:18
Корреспондент 24News Мэри Манукян признана потерпевшей. Об этом на своей странице в Facebook сообщил член инициативы «Пять правозащитников» Рубен Меликян, передает News.am.
-
2024-05-18 14:17
Политические силы изъявили желание, чтобы кандидатом в премьеры протестного движения "Тавуш во имя Родины" стал Баграт Галстанян. Об этом архиепископ сообщил журналистам, обобщая итоги встречи с ними, подчеркнув, что решение по этому вопросу пока не принято, передает Sputnik Армения.
-
2024-05-18 12:39
По данным источников в полиции, операции полиции по разгону антиправительственных демонстраций, продолжающихся в Ереване уже более недели, координирует и направляет не министр внутренних дел Ваге Казарян, а заместитель министра внутренних дел Арпине Саркисян. Об этом пишет газета «Грапарак», передает News.am.
-
2024-05-18 12:37
Руководители органов пограничного контроля пограничных ведомств государств – участников СНГ на встрече в Ташкенте обсудили совершенствование погранконтроля на фоне роста угроз безопасности, сообщается на сайте исполкома Содружества, передает Sputnik Армения.