Последние новости

Մարտունին հրթիռակոծվել է գրադի և սմերչի կայանքներից․ Մարտակերտը ռմբակոծվել է ռազմական ավիացիայի կիրառմամբ

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը, հաղորդում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Արցախի ԱԻ ՊԾ-ի, մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ