Последние новости

Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց հատվածները, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ հսկողության տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ժամանակ ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացրեց, թե որ հատվածներում են մարտեր ընթանում, որ հատվածներում են ընթանում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ:

 

«Սրանք այն բնակավայրերն էին, որոնք մի քանի օր առաջ մաքսիմում հարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին հասնել Բերձոր և հետ էին մղվել այս ուղղություններից: Ավելի հարավ այն ուղղություններն են, որտեղ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են այս պահին էլ»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց Արցախի տարածքի այն հատվածները, որոնք թեկուզ ժամանակավոր, բայց գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ. «Քարտեզը փոփոխական է, մշտական չէ»,-ընդգծեց նա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ