ԻԻՀ ԻՀՊԿ Ցամաքային զորքերի ստորաբաժանումը տեղակայված է սահմանին ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի կապակցությամբ
Երկրի սահմաններում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունն Իրանի կարմիր սահմանագիծն է, հայտարարել է ԻՀՊԿ Ցամաքային զորքերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամադ Պաքպուրը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մասին, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իրանի սահմաններին ցանկացած սպառնալիքը կստանա հակահարված: Նա ընդգծել է, որ երկրի ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերն Իրանի կարմիր սահմանագիծն են:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մասին՝ նա նշել է, որ Իրանը դեմ է ցանկացած օկուպացիայի և ագրեսիայի, ու խստորեն դատապարտում է դա:
«Հակամարտության առաջին իսկ օրերից ԻՀՊԿ Ցամաքային զորքերը գործում են սահմանամերձ գոտում՝ հետևելով իրավիճակի զարգացմանը: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները: Նա ընդգծել է ԻՀՊԿ Ցամաքային զորքերի ստորաբաժանումների տեղակայումը սահմանամերձ գոտում և հավելել. «ԻՀՊԿ Ցամաքային զորքերի ստորաբաժանումների տեղակայումը համապատասխանում է ազգային շահերը պաշտպանելու, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակներին»:
Նա ընդգծել է, որ Իրանը հարգում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, և երկրի սահմաններում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունն Իրանի համար կարմիր սահմանագիծ է, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.