Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժինը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը։ Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է, որ որոշման պատճառը մեր երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացումն է։ Այսպիսով, հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կասեցվում է քաղաքացիների մուտքը դեսպանատան հյուպատոսական բաժին՝ բոլոր հյուպատոսական, նոտարական և պետական ծառայությունների մատուցման համար:
Միաժամանակ նշվում է, որ սահմանափակումների ժամկետը կարող է երկարաձգվել։
Հյուպատոսական ընդունելությունը վերսկսելու մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Covid-19-ի տարածման և զարգացման տեմպերը։
«Ժամանակավոր կացության թույլտվության ձևակերպման հարցերով ընդունումը, որն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (միգրացիայի հարցերով) ներկայացուցչությունում, նույնպես ժամանակավորապես կասեցվում է: Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների, անհետաձգելի դեպքերում անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Նշվում է, որ հնարավորության դեպքում կբավարարվեն միայն հյուպատոսական սպասարկման հայտերը։ Շեշտվում է՝ բացառապես արտակարգ և հումանիտար ծանրակշիռ հանգամանքների առկայության դեպքում։
Նորությունների մասին դեսպանությունը կտեղեկացնի պաշտոնական կայքէջում։
Դեսպանությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.