Politico. ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԶՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի կառավարության հետ հայ-ամերիկյան ակտիվիստների ճնշման արշավից հետո, որոնք դեմ են Հայաստանի դեմ պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելուն, գրում է Politico-ն: Մի քանի շաբաթ շարունակ հայ-ամերիկյան ակտիվիստները փորձել են զրկել Ադրբեջանին և Թուրքիային վաշինգտոնցի լոբբիստներից, որոնց Ամերիկայի Հայ ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անվանել էր զենքի հզոր տեսակներից մեկը: Հայ ազգային հանձնաժողովն և Ամերիկայի Հայկական ասամբլեան փորձել են ճնշում գործադրել Mercury ընկերության վրա Վաշինգտոնում և Լոս Անջելեսում ընկերության գրասենյակների դիմացն իրականացված ակցիաների միջոցով՝ կոչ անելով ընկերության հաճախորդներին խզել նրանց հետ կապերը, եթե նրանք շարունակեն ներկայացնել Թուրքիային: Արդյունքում Լոս Անջելեսի շրջանի Տնօրենների խորհրդի նախագահ Քեթրին Բարգերն ու Բարաք Օբամայի վարչակազմում աշխատանքի նախկին նախարար Հիլդա Սոլիսը կոչ են արել Mercury-ին անհապաղ խզել բոլոր բիզնես կապերը Թուրքիայի հետ:
Հինգշաբթի Կալիֆոռնիայի խորհրդարանի խոսնակ Էնթոնի Ռենդոնն ու նահանգի 16 ուրիշ օրենսդիրներ հայտարարել են Mercury-ին, որ չեն համագործակցի ընկերության հետ, քանի դեռ այն ներկայացնում է Թուրքիան: Բացի այդ, Լոս Անջելեսի մունիցիպալ քոլեջների շրջանը տեղեկացրել է ընկերությանը, որ 30-օրյա ժամկետում կներկայանա պայմանագիրը խզելու օգտին, եթե Թուրքիան շարունակի լինել Mercury-ի հաճախորդ: Ճնշման հայկական արշավը մեկնարկում է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը կենտրոնացնում է ուշադրությունը պատերազմի շուրջ: Կին կոնգրեսական Ջեքի Սպիերն ավելի վաղ ներկայացրել էր բանաձև, որով դատապարտում էր Թուրքիայի և Ադրբեջանի դերը հակամարտությունում. բանաձևին միացել էր 67 օրենսդիր: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացրել էր առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ փորձելով վերջ դնել ռազմական գործողություններին: Mercury ընկերությունը պետք է աջակցեր միջոցառումների կազմակերպման հարցում, որոնք թույլ կտային Թուրքիային կապ հաստատել պետական քաղաքականության մեջ շահագրգռված կողմերի հետ, և խորհրդատվություն տրամադրեր Թուրքիայի կառավարությունը ԶԼՄ-ների հետ հարաբերությունների շուրջ: Պայմանագրի արժեքը կազմում էր1 մլն դոլար: Սակայն Թուրքիան շարունակում է աշխատել Capitol Advisor և Greenberg Traurig լոբբիստական ընկերությունների հետ, մինչդեռ Ադրբեջանի կառավարությունն ունի պայմանագիր BGR Group-ի հետ:
Հիշատակված երկրների լոբբիստների թվին են պատկանում նախկին կոնգրեսականներ Բիլ Դելախունթը, Շառլ Բուստանին, Ռենդի Ֆորբսը և Ալբերտ Վինը: Մինչդեռ Հայաստանի կառավարությունն անցած ամիս վարձել էր սենատում հանրապետականների նախկին առաջնորդ Բոբ Դոուլին: Livingston Group-ից ևս մեկ նախկին օրենսդիր Բոբ Լիվինստոնը դադարել է ներկայացնել Ադրբեջանի կառավարությունն անցած շաբաթ՝ չնայած հայտնի չէ՝ եղե՞լ է առհարական Լիվինգստոնն այդ երկրի լոբբիստը: Արամ Համբարյանը հայտնել է, որ նախատեսում է ուժգնացնել ճնշումը BGR Group ընկերության վրա Mercury-ի կապիտուլյացիայից հետո: Սակայն դա կարող է լինել առավել բարդ խնդիր, քանի որ ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Ադրբեջանը ներկայացնել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.