Ռուսաստանը տրամադրել է Ադրբեջանի ՊՆ-ին Ղարաբաղի մարտերում Սիրիայից ահաբեկիչների մասնակցության տվյալները
Ռուսաստանը ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տվյալներ Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից ահաբեկիչների մասնակցության մասին, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:
Նրա խոսքով, եթե Սերգեյ Նարիշկինը, որպես ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հայտարարել է, որ Սիրիայից արգելված ահաբեկչական կազմակերպություններից ահաբեկիչները Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ղարաբաղ, ապա նա ունի դրա անհերքելի ապացույցները: «Ելնելով դրանից՝ արտաքին հետախուզության ծառայության կամ հատուկ ծառայությունների աշխատանքի շրջանակում ես համոզված եմ, որ այդ նյութերը ներկայացվել են Ադրեբջանի պաշտպանության նախարարությանը կամ հետախուզությանը, որպեսզի նրանք համոզվեն Նարիշկինի հայտարարությունների իսկության մեջ: Ինչու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, պատասխանատու անձինք չեն տեղեկացրել իրենց նախագահին՝ արդեն երկրորդական հարց է: Ես համարում եմ, որ այդ տվյալներն ունի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, և նրանք պարտավոր էին տեղեկացնել իրենց ղեկավարին»,-ասել է Վոդոլացկին:
Պատգամավորի կարծիքով, եթե Ալիևը չի տեղեկացվել այդ մասին, ապա դրա համար պատասխանատու մարդիկ նախագահի կողմից չեն, այլ ինչ-որ անհասկանալի փակ դեր են խաղում:
Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը խոստացել էր, որ, ԱՀԾ տեղեկություններով, Ղարաբաղում ակտիվորեն ներքաշվում են վարձկաններն Մերձավոր Արևելքում միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, ընդ որում՝ խոսքը վերաբերում է հարյուրավոր կամ անգամ հազարավորի արմատականներին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.