Последние новости

Վլադիմիր ԵՎՍԵԵՎ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ «ԻՍԿԱՆԴԵՐ» ՕՄՀՀ ԿԻՐԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ, ԵԹԵ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՁԳՎԻ

Հայաստանը լիարժեք իրավունք ունի օգտագործել «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը (ՕՄՀՀ) Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների դեմ, եթե Ղարաբաղում հակամարտությունը ձգձգվի, կարծում է ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փորձագետը նշել է այն միջոցառումները, որոնք Հայաստանը կարող է ձեռնարկել, եթե ռազմական գործողությունները ձգձգվեն, իսկ Ադրբեջանը հրաժարվի բանակցություններից:

Եվ այսպես, ըստ Եվսեևի, քանի որ Ադրբեջանը ծայրահեղ կախվածություն ունի ածխաջրածnի արտահանումից, Հայաստանը կարող է դրանից օգտվել:

«Հակամարտության ձգձգման և բանակցությունների անցնելու դժկամության դեպքում, ես կարծում եմ, որ հայկական պետությունը լիաժեք իրավունք ունի կիրառել «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրն Ադրբեջանի Հանրապետության նավթագազային ենթակառուցվածքի դեմ երկու կողմերում խաղաղ բնակիչների կորուստները կասեցնելու համար», - հայտնել է Եվսեևը:

Փորձագետի խոսքով՝ միայն նման հարկադրական միջոցներն են ի զորու կասեցնել ագրեսիան և անընդհատ քարոզչությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Եվսեևը նաև հայտնել է, որ Հայաստանն այժմ դժվար ժամանակներով է անցնում։ Թշնամին մեծ աջակցություն է ստանում Թուրքիայից, որն իր շուրջ 600 զինծառայողներ ուղարկեց հակամարտության գոտի:

«Բացի այդ, լուրջ լարվածություն են ստեղծում ծայրահեղական իսլամիստները, որոնց ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում մեկ անգամ չէ, որ ապացուցվել է: Ադրբեջանը ժամանակակից զենքի մատակարարումներ է ստանում ոչ միայն Թուրքիայից, այլ նաև Իսրայելից և ՀԱՊԿ անդամ այլ երկրներից», - հիշեցրել է փորձագետը:

Newsarmenia.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ