Լավրով․ Համանախագահների եռյակն է այս հին հակամարտությունը կարգավորելու ճանաչված ձևաչափը
Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը։ Այս մասին հունական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը։
«Բացառապես քաղաքական լուծման օգտին են արտահայտվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի նախագահները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ։ Հատկապես համանախագահների եռյակն է հանդիսանում այս հին հակամարտությունը կարգավորելու համընդհանուր ճանաչված ձևաչափը»,– ասել է Լավրովը։
ԱԳ նախարարը շեշտել է, որ ս.թ. հոկտեմբերի 10-ից ՄԽ համանախագահ երկրները` Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ, հանգեցին կրակի դադարեցման համաձայնության` մաքսիմալ բովանդակային բանակցային գործընթացի վերսկսմամբ։
«Համոզում ենք մեր թուրք գործընկերներին, որ նպատակահարմար է օգտագործել իրենց ազդեցությունն այս ուղղությանն աջակցելու շահերից ելնելով: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի հետ անցկացրել եմ մի քանի հեռախոսային խոսակցություն Լեռնային Ղարաբաղի թեմայով»,– ասել է Լավրովը։
Նա նաև կոչ է անում բոլոր «արտաքին խաղացողներին» անել ամեն ինչ կանխելու ռազմական սցենարի հետագա զարգացումը, կողմերի հույզերը սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը՝ խաղաղ գործընթացների վերսկսելու պայմաններ ստեղծելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.