Թաթոյան. Ադրբեջանի կողմից կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ, որը պարունակում է քիմիական տարրեր
Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ, գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այդ պահին հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Դրանից հետո եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին:
Ցանկացած պարագայում պետք է արձանագրել առնվազն հետևյալը.
1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ,
2) այն պարունակում է քիմիական տարրեր,
3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ,
4)այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,
5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ),
6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով:
Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայում իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության», - գրել է Թաթոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-27 20:01
Американский предприниматель и меценат Нубар Афеян принял участие в совместной молитве в церкви Святой Анны за возвращение на родину всех армянских пленных и заложников, а также военно-политического руководства Арцаха, незаконно удерживаемых в Бакинской тюрьме.
-
2024-09-27 19:57
В церкви Святой Анны в Ереване сегодня состоялся совместный молебен о возвращении всех армянских пленных и заложников, незаконно удерживаемых в Бакинской тюрьме.
-
2024-09-27 19:54
Некоторые делегации, включая арабские и турецкую, в знак протеста покинули зал заседания Генеральной ассамблеи ООН в начале речи премьер-министра Израиля Биньямина Нетаньяху. Они вышли сразу же, как Нетаньяху начал свою речь на 79-й сессии ГА ООН, что видно по видеокадрам с трансляции.
-
2024-09-27 19:49
Мэр Нью-Йорка Эрик Адамс отказался выступать с заявлением в годовщину Геноцида армян за обещанную взятку из Турции. Об этом говорится в выдвинутых ему обвинениях со стороны прокуратуры США, сообщает AP.