Փոխվարչապետ․ Հայաստանի համար 2021 թվականը լարված է լինելու
Ստեղծված իրավիճակում, որը պայմանավորված է ռազմական դրությամբ, կարևորվում է մեր համատեղ ջանքերի կենտրոնացումը։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին հաջողվել է կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովել ինչպես 2019 թվականին, այնպես էլ 2020 թվականին, ինչն աննախադեպ հաջողություն է, հատկապես համավարակի և պատերազմի պայմաններում, որը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ սանձազերծել է Ադրբեջանը։
Փոխվարչապետը նաև հիշեցրեց, որ երկրի երկարաժամկետ զարգացման և ճյուղային ռազմավարությունների վերանայման աշխատանքը սկսվել է 2018 թվականին, իսկ 2019 թվականին արդեն բազմաթիվ շտկումներ են կատարվել ինչպես ճյուղային ռազմավարություններում, այնպես էլ գլոբալ ռազմավարությունում։
«Ակնհայտ է, որ 2021 թվականը լարված է լինելու, բայց ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք բյուջե ունենալ, որում հաշվի կառնվեն հնարավոր բոլոր ռիսկերը և մարտահրավերները, կգեներացվեն անհրաժեշտ բոլոր ռեսուրսները դրանց արդյունավետ չեզոքացման համար, քանի որ դա կապահովի երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կայունությունը և անվտանգությունը»,- շեշտեց Գրիգորյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении